March 31, 2023 | 13:41
Science
Education
Event dedicated to the Independence day of Greece at YSU
ԵՊՀ հունագիտության կենտրոնում տեղի է ունեցել միջոցառում, որը միտված էր հայ-հունական գործակցային հարաբերությունների ամրապնդմանը:
![](/sites/default/files/styles/large_slide/public/2023-08/01_7.jpg?h=591153c8&itok=ajFWpLHn)
Միջոցառումը նվիրված էր Հունաստանի ազգային տոնին՝ Անկախության օրվան. Հունաստանն այս տարի տոնում է անկախության 202-ամյակը:
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-08/02_7.jpg?itok=3z735ZsH)
Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել և տոնի առթիվ շնորհավորական ուղերձ հղել ԵՊՀ հունագիտության կենտրոնի տնօրեն, պ.գ.թ., դոցենտ Լիզա Քարիմյանը: Անդրադառնալով հայ-հունական սերտ համագործակցությանը՝ Լ. Քարիմյանը ներկայացրել է կենտրոնի գործունեությունը, հիմնական նպատակները՝ ընդգծելով ուսանողների մեծ հետաքրքրությունը հունարենի և հունական մշակույթի նկատմամբ:
Այնուհետև ԵՊՀ ուսանողները ներկայացրել են տոնի պատմությունը, օրվա խորհուրդը: Միջոցառումը եզրափակվել է ուսանողների ասմունքով, հունական երգ ու պարով:
![](/sites/default/files/styles/large_half_text/public/2023-08/03_6.jpg?itok=Gw1f6vMp)
Նշենք, որ միջոցառմանը ներկա էին ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, Հայաստանի Հանրապետությունում Հունաստանի դեսպանության ռազմական կցորդ Գերասիմոս Ավլոնիտիսը և այլ հյուրեր: