ԼՅՈՒԴՎԻԳ ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԸ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանի անվան պատմության թանգարանում կազմակերպվեց միջոցառում՝ նվիրված Լ. Ղարիբջանյանի ծննդյան 100-ամյակին:
ԵՊՀ-ՈՒՄ ՄԵՂՎԻ ԹՈՒՅՆԻՑ ՀԱԿԱՔԱՂՑԿԵՂԱՅԻՆ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՔԱՅԼԵՐ ԵՆ ԿԱՏԱՐՎՈՒՄ ԵՊՀ-ն հատկացրել է ներքին դրամաշնորհ «Հայաստանի մեղրատու մեղուների միկրոբիոմի ազդեցությունը նրանց թույնի կենսաբանական ակտիվության վրա» գիտական թեմայի հետազոտական աշխատանքների կատարման համար: Թեմայի ղեկավար, կ.գ.թ., դոցենտ Ինգա Բազուկյանի հետ զրուցել ենք գիտական թեմայի կարևորության, կատարված ուսումնասիրությունների կիրառական նշանակության և այլ հարցերի շուրջ:
ԵՊՀ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ ԵՆ ՖԻԶԻԿԱՅԻ ԱՄԵՆԱԱՐԴԻԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ԵՊՀ գիտնականների ներկայացրած «Հեղուկ բյուրեղային ալիքաթիթեղներ օպտոﬔխանիկական և օպտոէլեկտրոնային արդյունաբերության համար» գիտական թեման երաշխավորել է ֆինանսավորման: Թեմայի վերաբերյալ զրուցել ենք գիտական խմբի ղեկավար Ռաֆիկ Հակոբյանի հետ:
Աշխարհահռչակ մանրէաբան, Նոբելյան մրցանակակիր Էմանուել Շարպենտիեն հանդես եկավ դասախոսությամբ Աշխարհահռչակ մանրէաբան, Նոբելյան մրցանակակիր Էմանուել Շարպենտիեն հանդես եկավ դասախոսությամբ
ԵՊՀ-Ն ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ԹՎԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի ունեցավ «Թվայնացումն ու թվային տնտեսության զարգացման հեռանկարները» խորագրով աշխատաժողով, որի շրջանակում քննարկվեցին համագործակցության նոր ուղղություններ:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻՆ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում տեղի ունեցավ «Մագիստրոսական կրթություն ստանալու և ակադեմիական հետազոտություններ կատարելու առանձնահատկությունները Միացյալ Թագավորությունում» խորագրով թեմատիկ քննարկում: Ներկաները ծանոթացան Միացյալ Թագավորության մագիստրոսական կրթական ծրագրերին և հետազոտական աշխատանքների կատարման առանձնահատկություններին:
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԾԱՆՈԹԱՆԱԼ ԲԱՆԱՎԵՃԻ ԱՐՎԵՍՏԻՆ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի՝ բանավեճի մասնագիտացված ակումբի երկրորդ դասընթացը «Փաստարկում և բանավեճի հիմունքները» թեմայով էր:
ԵՊՀ-Ն ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՃԱՆԱՊԱՐՀ ՀԱՐԹԵԼ ԴԵՊԻ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը կենսաբանության ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպել էր տեղեկատվական հանդիպում՝ «Լաբորատորիայից՝ ՏՏ ոլորտ. կենսաբանների կարիերան անհատական բժշկության ոլորտում» խորագրով:
ԵՊՀ ՈՒԳԸ-Ն ԿԱՄՈՒՐՋՆԵՐ Է ՍՏԵՂԾՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ՄԻՋԵՎ ՈՒԳԸ 75-ամյակին նվիրված միջազգային 8-րդ գիտաժողովի շրջանակում տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում տեղի ունեցավ «Բանկային Ժամանակակից տեխնոլոգիաները Հայաստանում» թեմայով պանելային քննարկում, որի բանախոսներն էին ՀՀ տարբեր բանկերի ներկայացուցիչներ:
ԳԻՏՈՒԹՅԱՆ «ՇՈՒՆՉԸ» ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ-ում կայացավ «Ճանապարհ հարթելով կենսաբազմազանությունից դեպի կայուն կենսատնտեսություն» խորագրով եռօրյա աշխատաժողովը՝ ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի հետազոտողների թիմի և մանրէաբան, Համբուրգի տեխնոլոգիական համալսարանի կենսալուծումների կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գարաբեդ Անտրանիկյանի նախաձեռնությամբ։