«ԵՊՀ-Ն ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԱՂԲՅՈՒՐ Է». ՎԱԼՏԵՐ ԲԵՐԲԵՐՅԱՆ ԵՊՀ ասպիրանտ Վալտեր Բերբերյանը «Էրազմուս+» շարժունության ծրագրով Ռումինիայում մասնակցել է «Overcoming Prejudice» դասընթացին։ Վ. Բերբերյանի հետ զրուցել ենք Ռումինիայում անցկացրած օրերի, ծրագրի ընձեռած հնարավորությունների, ԵՊՀ-ում ստացած կրթության և այլ հարցերի շուրջ:
ԵՊՀ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ԳԻՏԱԺՈՂՈՎ «Իմամ Խոմեյնիի գաղափարները և արդի Մերձավոր Արևելքը» խորագրով գիտաժողովը նվիրված էր Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնիի մահվան 33-րդ տարելիցին:
«ՄԱՐԴԿԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ հանդիպում ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագրի շրջանավարտ, Պետական վերահսկողական ծառայության ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ Նոննա Խաչատրյանի հետ: Վերջինս ներկայացրեց մարդկային ռեսուրսների կառավարման տասը գործառույթներն ու դրանցից յուրաքանչյուրի կարևորությունը պետական համակարգում:
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 2022-2023 ՈՒՍՏԱՐՎԱ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ Ընդունելությունը կատարվելու է երկու փուլով: Քննությունների և մասնագիտության հայտագրման դիմում-հայտը պետք է ուղարկել admission.ysu.am կայքի միջոցով:
«COVID-19-Ի ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀՂԻՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ, ՀՂԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԾՔՈՎ ԿԵՐԱԿՐՄԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ ԹԵՄԱՅՈՎ» ՍԵՄԻՆԱՐ ԵՊՀ-ՈՒՄ ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտում կայացավ հանդիպում մանկաբարձ-գինեկոլոգ Ադրինե Գրիգորյանի հետ: Հանդիպման ընթացքում բանախոսն արդի հետազոտությունների հիման վրա ներկայացրեց COVID-19-ի դեմ պատվաստման ազդեցությունը հղիության պլանավորման, հղիության և կրծքով կերակրման շրջանում:
ԵՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵՑ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ԵՊՀ-ի բակում այսօր անցկացվեց ռեկտորատի, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի և Արհկոմիտեի համատեղ կազմակերպած տոնական միջոցառումը՝ նվիրված Երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Միջոցառմանը համերգային ծրագրով հանդես եկան Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի մեներգիչները և «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները:
ԱՆՁՆԱՅԻՆ ՆԵՐՈՒԺԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԴԵՐԸ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ. ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Անձնային ներուժի գործառնական դերը ճգնաժամային և արտակարգ իրավիճակների սոցիալ-հոգեբանական հետևանքների հաղթահարման գործընթացում» գիտական թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի՝ հոգեբանության գիտահետազոտական կենտրոնը։ Թեմայի շուրջ զրուցել ենք աշխատանքային խմբի ղեկավար, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանի հետ։
ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԹԲԻԼԻՍԻ ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի ներկայացուցիչները երկօրյա այց իրականացրին Թբիլիսի; Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում համալսարանականները մասնակցեցին Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի «Բազմաձայն երկիր Վրաստանը» գրքի շնորհանդեսին, Վարդատոնին, հանդես եկան երաժշտական և պարային կատարումներով:
ԾԱՆՐ ՄԻՋՈՒԿՆԵՐԻ ԻՆՔՆԱԿԱՄ ԵՎ ՀԱՐԿԱԴՐԱԿԱՆ ԲԱԺԱՆՄԱՆ ՀԱԶՎԱԳՅՈՒՏ ՊՐՈՑԵՍՆԵՐ. ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Ծանր միջուկների ինքնակամ և հարկադրական բաժանման հազվագյուտ պրոցեսներ» գիտական թեման: Թեմայի հիմնական նպատակն է ուսումնասիրել միջուկների ինքնակամ և պրոտոնների (ֆոտոնների) ազդեցության տակ հարկադրված եռակի բաժանումը և բաժանման իզոմերները: Թեմայի շուրջ զրուցել ենք աշխատանքային խմբի ղեկավար, ֆիզմաթ. գիտ. դոկտոր Անահիտ Բալաբեկյանի հետ:
ԿՈՐԵԵՐԵՆԻ ԲԱՆԱՎՈՐ ԽՈՍՔԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ԲԱՐՁՐ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ Հայ-կորեական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և համատեղ կրթամշակութային ծրագրերի իրականացման նպատակով կազմակերպվեց կորեերենի բանավոր խոսքի և կորեական ազգային մշակույթի մրցույթ՝ նվիրված հայ-կորեական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին: Մայր բուհից կորեերենի բանավոր խոսքի մրցույթին մասնակցեցին 6 ուսանող, որոնցից չորսը գրավեցին 2-րդ և 3-րդ հորիզոնականները՝ արժանանալով պատվոգրերի և դրամական պարգևների, իսկ մյուս մասնակիցները՝ հուշանվերների և մասնակցության վկայականների։