March 19, 2021 | 14:16
- Main
- Node
- ԵՊՀ ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒԳԸ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀԵՀԵՄ
Այցի նպատակն էր ծանոթացնել ուսանողներին ՀԵՀԵՄ-ի գործունեությանն ու փնտրել համագործակցության եզրեր։
Ֆակուլտետի ՈՒԳԸ անդամները հանդիպել են ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ, Կենտրոնական գրասենյակի տնօրեն Թովմա վարդապետ Խաչատրյանի հետ, զրուցել և հարցեր հղել նրան։
Մեզ հետ զրույցում Աստվածաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ Գոռ Գալստյանն ասաց, որ հանդիպման ընթացքում քննարկել են միավորման և ֆակուլտետի միջև հնարավոր համագործակցության եզրերը, ապագայում ինթերշիփի ու համատեղ միջոցառումներ կազմակերպելու հնարավորությունները։