- Main
- Node
- «COVID-19: ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՈԴԵԼՆԵՐ, ՍԻՄՈՒԼՅԱՑԻԱՆԵՐ». ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
April 05, 2021 | 16:02
Հասարակություն
«COVID-19: ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՄՈԴԵԼՆԵՐ, ՍԻՄՈՒԼՅԱՑԻԱՆԵՐ». ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Հետազոտությունների և գործարարության կենտրոն» հիմնադրամը ԿորոնաԹեստ ընկերության հովանավորությամբ հայտարարում է մրցույթ՝ նպատակ ունենալով փնտրել ուղիներ՝ համավարակը ճնշելու հետ մեկտեղ պահպանելու տնտեսական ակտիվությունը:
Մրցույթի կազմակերպիչների հավաստմամբ, Կորոնավիրուսի տարածումը ցնցել է ոչ միայն առողջապահական համակարգը, այլև վերածվել տնտեսական համընդհանուր մարտահրավերի, ուստի անհրաժեշտ է գտնել ուղիներ, որոնք թույլ կտան պահպանելու տնտեսական ակտիվությունը՝ միաժամանակ կանխելով համավարակի տարածումը։
Ըստ կազմակերպիչների՝ որոշ քաղաքներում և համալսարանական քամպուսներում կիրառված ու բարձր արդյունավետություն ցուցաբերած ռազմավարություններից է պարբերական թեստավորումը, որը մաթեմատիկորեն գնահատելու նպատակով էլ հայտարարվում է «COVID-19: Ռազմավարություններ, մոդելներ, սիմուլյացիաներ» խորագրով մրցույթը:
Մրցույթի նպատակն է մոդելավորել համավարակի տարածումը՝ նկատի ունենալով, որ որպես ռազմավարություն կիրառվելու է «պարբերական թեստավորումը» և/կամ այլ արդյունավետ միջոցներ, և այն համեմատել ընթացիկ մոդելի հետ, որը հիմնված է ախտանիշների առկայության վրա։
Տեղեկացնենք, որ մրցույթին մասնակցելու համար նախնական գրանցումը տեղի կունենա մինչև ապրիլի 9-ը (գրանցումը այստեղ): Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ մանրամասներն այստեղ:
Մրցույթի հաղթողների համար սահմանված են ֆինանսական մրցանակներ, ըստ այդմ՝ 1-ին տեղ՝ 300.000 դրամ, 2-րդ տեղ՝ 200.000 դրամ, 3-րդ տեղ՝ 100.000 դրամ:
Պատրաստեց Քնար Միսակյանը