- Main
- Node
- ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՅՏՆԻ ԱՄՍԱԳԻՐԸ՝ ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆԻ ԵՎ ՆՐԱ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
February 02, 2022 | 15:55
Հասարակություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՅՏՆԻ ԱՄՍԱԳԻՐԸ՝ ԵՊՀ ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆԻ ԵՎ ՆՐԱ ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայ մեծանուն գիտնական Արմեն Թռչունյանի մահվան տարելիցի կապակցությամբ (18.11.2020) հոդված է հրապարակել «International Journal of Hydrogen Energy» միջազգային ամսագիրը:
Արմեն Թռչունյանը ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ էր, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Նրա կյանքի ուղուն և ձեռքբերումներին է անդրադարձել Գերմանիայի Հալեի համալսարանի պրոֆեսոր Գարի Սովերսը:
Նա ներկայացրել է հայազգի գիտնականի մեծ ներդրումը կենսաէներգետիկայի, մանրէաբանության և կենսաքիմիայի բնագավառներում: Ա. Թռչունյանը գիտության ականավոր գործիչ էր Հայաստանում և միջազգային ասպարեզում:
Իր երկարատև գիտահետազոտական գործունեության ընթացքում հայազգի պրոֆեսորը տպագրել է ավելի քան 400 գրախոսվող հոդվածներ և գրքերի գլուխներ, մոտ 30 դասագիրք, եղել է բազմաթիվ ամսագրերի խմբագիր և գրախոս, այդ թվում՝ «International Journal of Hydrogen Energy», «Frontiers in Microbiology» և այլն:
Գերմանացի պրոֆեսորի կարծիքով, Ա. Թռչունյանի թողած ժառանգությունն անգերազանցելի և անհամեմատելի է:
«Նրա վարակիչ ոգևորության, լայնածավալ գիտելիքների և անսասան դրական վերաբերմունքի շնորհիվ մեր գիտական քննարկումները հետաքրքիր էին, հաճելի և բացառապես տվել են մեծ ուսումնական փորձ»,- նշել է Գ. Սովերսը:
Հոդվածի հղումը՝ https://bit.ly/3rjtqNj: