- Main
- Node
- ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ 105 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ
March 11, 2022 | 14:13
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԵՎԱՆԻ 105 ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ
Երևանի 105 ավագ դպրոցի աշակերտներն այսօր հանդիպել են Սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանի հետ:
Հանդիպումը կազմակերպվել էր ԵՊՀ ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոնի և Սոցիոլոգիայի ֆակուլտետի համագործակցության արդյունքում:
Նմանօրինակ քննարկումների նպատակն է նպաստել ավարտական դասարանների աշակերտների մասնագիտական կողմնորոշմանը, բարձրացնել իրազեկության մակարդակը և ուղղորդել դեպի Մայր բուհ:
Ապագա դիմորդների և Ա. Աթանեսյանի հանդիպումն անցավ ինտերակտիվ միջավայրում, որտեղ աշակերտները ստացան անհրաժեշտ տեղեկատվություն Սոցիոլոգիայի ֆակուլտետի պատմության, կառուցվածքի մասին, տեղեկացան ընդունելության կարգին և դասավանդվող առարկայացանկին:
«Մեր ֆակուլտետում մենք դասավանդում ենք նաև «Կոնֆլիկտաբանություն» առարկան, որի իմացությունը կարևոր է և՛ միջանձնային հարաբերություններում, և՛ համաշխարհային քաղաքականության մեջ»,- ասաց Ա. Աթանեսյանը:
Ամբիոնի վարիչ խոսեց սոցիոլոգիայի կարևորության ու արդիականության մասին՝ նշելով, որ սոցիոլոգիական հաշվարկների շնորհիվ հնարավոր է ճշգրիտ կանխատեսումներ կատարել և՛ ներքին, և՛ արտաքին զարգացումներում:
Հանդիպման ավարտին աշակերտները հնարավորություն ունեցան Ա.Աթանեսյանի հետ քննարկելու անձին ու ժամանակակից հայ հասարակությանն առնչվող մի շարք այլ հարցեր: