March 15, 2022 | 15:34
Կրթություն
ԵՊՀ առաջինկուրսեցիներ Լիլիա Ազարյանի և Արտուշ Հովհաննիսյանի համար սա նաև այց էր հարազատ դպրոց:
«Ֆիզիկայի նորություններն աշխարհում, և նոր մասնագիտությունները Ֆիզիկայի ֆակուլտետում» խորագրով դասախոսության ընթացքում Ռ. Հակոբյանն անդրադարձել է բնագավառի խնդիրներին և լուծման ուղիներին: Նա աշակերտներին ներկայացրել է նաև «Հեղուկ բյուրեղային ալիքաթիթեղներ էկզոմոլորակների դիտման համար» թեման:
Ըստ դեկանի՝ ֆիզիկոսների պահանջարկը Հայաստանում և ամբողջ աշխարհում ավելանում է: Ներկայացնելով ֆակուլտետի գործունեությունը՝ վերջինս նշել է, որ հմուտ մասնագետների շնորհիվ ուսանողները ստանում են որակյալ կրթություն և կարողանում իրենց տեղը գտնել աշխատաշուկայում:
Թեմատիկ զրույցից հետո Ռաֆիկ Հակոբյանը պատասխանել է աշակերտներին հետաքրքրող հարցերին։