ԵՊՀ-ՍԹԱՐՄՈՒՍ ՆՈԲԵԼՅԱՆ ՇԱԲԱԹ
Ս․թ․ սեպտեմբերի 5-9-ը ԵՊՀ-Սթարմուս համագործակցության շրջանակում համալսարան են այցելելու Նոբելյան մրցանակի դափնեկիր ֆիզիկոսներ և աստղաֆիզիկոսներ Քիփ Թորնը (սեպտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին), Միշել Մայորը (սեպտեմբերի 6-ին՝ ժամը 11։00-ին) և Էմանուել Շարպենտիեն (սեպտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին)։
![YSU-Starmus](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/dajHvhDwuXK4ZLVn9f8Co7PhUJ.jpg?h=7ce96cc7&itok=ZjXTCkpK)
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, նախատեսվում է «Տիեզերք և ներշնչանք» խորագրով պանելային քննարկում՝ հայազգի տիեզերագնաց Ջիմ Բաղյանի, ԵՊՀ շրջանավարտ, Սթարմուս փառատոնի հիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի և գրող Դեյվիդ Ջոն Էյքրի մասնակցությամբ։
Պանելային քննարկման ընթացքում բացման խոսքով հանդես է գալու ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
Դասախոսություններն ու պանելային քննարկումը կանցկացվեն անգլերենով։