October 07, 2022 | 15:42
Կրթություն
Ուսանողական
Գյուտը վերաբերում է հողմաէներգետիկային և կարող է օգտագործվել այլընտրանքային էներգետիկայի բնագավառում:
Գյուտի գաղափարը ծնվել է տարիներ առաջ, իսկ գործնական աշխատանքներում Նորայր Արտեմյանը ներգրավված է եղել մոտ վեց ամիս՝ առաջարկելով այն գլխավոր դրույթները որոնք հիմք են ընդունել գյուտի ստեղծման համար:
Նորայրի հայրը՝ Ռոբերտ Արտեմյանը, մեզ հետ զրույցում պատմելով որդու մասին, նշեց, որ Նորայրը առաջատար դիրքում է եղել բոլոր բնագավառներում, այդ թվում՝ լողի, ֆուտբոլի, մաթեմատիկայի, ձյուդոյի և այլն: Նրա խոսքով՝ ԵՊՀ տաղանդավոր ուսանողը դեռ շատ հաջողություններ կարող էր գրանցել, որոնք կնպաստեին թե՛ ԵՊՀ-ի, թե՛ երկրի զարգացմանն ու առաջընթացին, սակայն պատերազմը կանխեց այդ ամենը։