ԱՄԵՐԻԿԱՀԱՅ ԳՐՈՂԸ ԵՊՀ-ՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ԳՐՔԻ ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ամերիկահայ գրող, իրավաբան, բարերար Աննա Աստվածատուրյան Թերքոթի «Արտաքսում. դեպի անհայտություն» գրքի՝ հայերեն թարգմանության շնորհանդեսը։
![the-armenian-american-writer-presented-the-armenian-translation-of-his-book-at-ysu](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/7AaEYJ32VT6jXCzmyxzqJHjkDT.jpg?h=bccd1fa5&itok=BnMv8ARW)
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում տեղի ունեցած հանդիպման ժամանակ Աննա Աստվածատուրյանը պատմել է Բաքվում ապրած տարիների, իր հուշերի, անցած ճանապարհի և գիրքը գրելու շարժառիթների մասին, ներկայացրել է ինքնակենսագրական երկի բովանդակությունը, ինչպես նաև պատասխանել է ներկաների հարցերին։
«Արտաքսում. դեպի անհայտություն» գրքում ներկայացված է Բաքվի ջարդերից փախչող ընտանիքի պատմությունը տասնմեկամյա հեղինակի աչքերով:
«Ամբողջ աշխարհին, առաջին հերթին՝ մեր ժողովրդին ու երիտասարդ սերնդին պետք է պատմել ամբողջ ճշմարտությունը, Բաքվում և Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունը ոչ մի դեպքում չպետք է մոռացվի, հատկապես այսօր։ Գիրքը հայերեն հրատարակելու համար վճռորոշ է եղել 44-օրյա պատերազմը»,- ասաց Աննա Աստվածատուրյանը:
Նշենք, որ գրքի հայերեն թարգմանությունը հրատարակել է «Նյումեգ» հրատարակչությունը։