- Main
- Node
- «ԿՈՂՔ ԿՈՂՔԻ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
November 10, 2022 | 17:46
Կրթություն
Գիտություն
«ԿՈՂՔ ԿՈՂՔԻ» ԽՈՐԱԳՐՈՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՊՀ ՍՈՑԻՈԼՈԳԻԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ուսանողական խորհուրդը կազմակերպել էր հանդիպում-քննարկում՝ «Կողք կողքի» խորագրով: Միջոցառման նպատակն էր Հայաստանում եզդի համայնքի ներկայացուցիչների իրավունքների և պետության պարտավորությունների ներկայացումը, ինչպես նաև սոցիալական աշխատանքում ազգային փոքրամասնության հետ տարվող աշխատանքի մանրամասների ներկայացումը:
Հանդիպումը կազմակերպվել էր մշակույթի հանձնաժողովի անդամներից եզդիական համայնքի ներկայացուցիչ Լենա Միրզոյանի նախաձեռնությամբ, որը հանդիպման սկզբում պատմեց եզդիների, նրանց կրոնի, մշակույթի, ունեցած կարծրատիպերի մասին, ինչպես նաև պատասխանեց ուսանողների հարցերին։ Այնուհետև ծավալվեց ակտիվ քննարկում: Ամփոփելով խոսքը՝ Լենան նշեց, որ իր համար կարևոր է յուրաքանչյուր հաստատություն մուտք գործելիս ներկայացնել սեփական ինքնությունը և եզդի համայնքի կենսագործունեությունը՝ շեշտելով հայերի և եզդիների դարավոր բարեկամությունը։
Քննարկմանը որպես բանախոս հրավիրված էր նաև ազգային փոքրամասնությունների իրավունքների փորձագետ Մուրազ Շամոյանը, որը խոսեց ազգային փոքրամասնությունների իրավունքների էության ու պաշտպանության կարևորության մասին:
Նշենք, որ ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում հանդիպում-քննարկումները հաճախական բնույթ ունեն։ Դրանք լինում են տարաբնույթ թեմաներով և անդրադառնում են արդիական մի շարք հարցերի։