Աշխատանքային գործունեությունը
Ստացել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի կոչում (1990 թ.) և Համակարգչային գիտության և ծրագրային ապահովման ճարտարագիտության պրոֆեսորի ակադեմիական կոչում (1993 թ.) Գերագույն սերտիֆիկացման խորհրդի կողմից (Մոսկվա)։
1996 թվականին ընտրվել է Հայաստանի ԳԱԱ լիիրավ անդամ։ 1994թ.-ից ԵՊՀ-ում աշխատանքին զուգահեռ եղել է գլխավոր գիտական խորհրդատու և զարգացման տնօրեն տարբեր միջազգային ընկերություններում:
2000 թվականից Վիրաժ Լոջիկ ընկերությունում (ԱՄՆ) ծառայել է որպես Ներկառուցված փորձարկման և վերանորոգման ծրագրի տնօրեն և 2010 թվականից ղեկավարում է նույն բաժինը Սինոփսիս ընկերությունում (ԱՄՆ)։
Հայաստանի պետական մրցանակի (Գիտության ազգային մեդալ) դափնեկիր է (2013): Հեղինակել է ավելի քան 100 գրախոսված հրապարակումներ և ունի 14 ԱՄՆ արտոնագրեր: Նրա ընթացիկ հետազոտությունները էլեկտրոնային սարքերի և համակարգերի փորձարկման ու վերանորոգման, բաշխված համակարգերի ֆորմալ մոդելների, վիրտուալ միջավայրում մուլտիմեդիայի համար մշակված տեղեկատվական տեխնոլոգիաների և ճարտարապետության մոդելների ուղղություններով են։
Դրամաշնորհներ
- ATT Bell Labs (USA),
- CRDF (USA),
- INTAS (EU),
- DAAD, DFG (Germany),
- NATO,
- ISTC (USA, Japan, EU),
- TEMPUS (EU),
- OSI,
- EU FP,
- Erasmus+
Արտոնագրեր
14 ԱՄՆ արտոնագրեր
Ամսագրեր
- Bulletin of EATCS
- Journal of Computer and System Sciences (JCSS)
- Theoretical Computer Science (TCS)
- Fundamenta Infomaticae (FI)
- Lecture Notes in Computer Science (LNCS)
- Journal of Electronic Testing: Theory and Applications (JETTA)
- IEEE Design and Test of Computers
- IEEE Transactions on CAD of Integrated Circuits and Systems
- IEEE Transactions on Emerging Topics in Computing