Երևանի պետական համալսարանի 104-ամյակին նվիրված «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023» ցուցահանդեսին իրավագիտության ֆակուլտետի տաղավարում կներկայացվեն՝
- ընդունելության կարգը,
- ֆակուլտետում իրականացվող կրթական ծրագրերը,
- դասավանդվող առարկաները,
- դասախոսական կազմը,
- ֆակուլտետի առանձնահատկությունները,
- արտերկրում կրթությունը շարունակելու հնարավորությունները,
- ուսումնառության ավարտից հետո աշխատաշուկայում առկա հնարավորությունները,
- ֆակուլտետում տպագրված մասնագիտական գրքերը:
Ուսանողներից երկուսը նախօրոք պատրաստված QR կոդերի օգնությամբ կանցկացնեն իրավունքի մասին քուիզներ, որոնց հաղթողներին կտրվեն խրախուսական մրցանակներ:
Տաղավարում կցուցադրվեն նաև ֆակուլտետի, ՀՀ Սահմանադրական դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանի մակետները, որոնց ստորին հատվածում տեղադրված QR կոդերը սքանավորելով՝ մասնակիցները հնարավորություն կունենան դիտելու վիդեոհարցազրույցներ՝ ֆակուլտետի դեկանի, ՍԴ դատավորի, վճռաբեկ դատարանի դատավորի մասնակցությամբ, որտեղ վերջիններս կպատմեն նշյալ կառուցների մասին:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի տեղակայումը կարող եք գտնել հետևյալ քարտեզում։
Եթե հետաքրքրված եք ոլորտով և փնտրում եք աշխատանք, ապա «Գործատուներ» բաժնում փնտրե՛ք հետևյալ գույնը՝