ԵՊՀ 104-ամյակին նվիրված «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2023» ցուցահանդեսին քիմիայի ֆակուլտետի տաղավարում ներկայացված կլինեն՝
- ֆակուլտետի կրթական ծրագրերը,
- շրջանավարտների աշխատանքի հնարավորությունները,
- ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի կողմից պատրաստված հեղուկ օճառներ՝ փոքրիկ շշերով,
- տեղում լիմոնադի, պաղպաղակի արտադրություն և հյուրասիրություն,
- գիտափորձեր՝ հեղուկ ազոտի և չոր սառույցի օգտագործմամբ։
Միջոցառմանը ներկա կլինեն նաև ֆակուլտետի այն շրջանավարտները, որոնք մասնագիտական ոլորտում հաջողություններ են գրանցել։
ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի տեղակայման վայրը կարող եք գտնել գտնել հետևյալ քարտեզում։
Եթե հետաքրքրված եք ոլորտով և փնտրում եք աշխատանք, ապա «Գործատուներ» բաժնում փնտրե՛ք հետևյալ գույնը՝
Image