Հիմնադրվել է 2002 թ.։ Սկզբնապես բանկն անվանվել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ։ 2003 թ. ձեռք է բերել «Արդշինբանկ» ԲԲԸ և «Հայագրոբանկ» ՓԲԸ ակտիվների և պարտավորությունների զգալի մասը դրանց մասնաճյուղային ցանցի հետ միասին։ 2014 թ. բանկը վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ։ Այն ընդգրկված է Հայաստանի լավագույն բանկերի եռյակում։
Արդշինբանկը Հայաստանում միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային երեք վարկանիշ՝ S&P Global Ratings, Moody’s և Fitch Ratings։
Բանկը արժեթղթերի շուկայի մասնակից է՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության և Արդշինինվեստբանկի միջև կնքված անժամկետ եռակողմ պայմանագրերի համաձայն: Այն նաև պետական պարտատոմսերի շուկայի գործակալ է։ Առաջին բանկն է Հայաստանում, որը թողարկել է 100 մլն ԱՄՆ դոլարի եվրոպարտատոմսեր (RegS/144A ֆորմատներով)։
«Արդշինբանկը» Հայաստանի բանկերի միության, Հայ-վրացական գործարար համագործակցության ասոցիացիայի, «Հայաստանի ֆոնդային բորսա» ԲԲԸ, ՀՀ կենտրոնական դեպոզիտարիայի հաշվարկային համակարգի անդամ է, MasterCard/Europay միջազգային վճարային համակարգի փոխկապակցված անդամ, VISA International միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ, SWIFT միջազգային ֆինանսական հեռահաղորդակցության համակարգի, «ArCa» պրոցեսինգային ընկերության լիիրավ անդամ և բաժնետեր։
Բանկն ունի ամենաընդլայնված մասնաճյուղային ցանցը Հայաստանում՝ 65 մասնաճյուղ Երևանում և Հայաստանի մարզերում, մեկ ներկայացուցչություն Փարիզում։
Աշխատակիցների թիվը 31.12.2022 թ․ դրությամբ՝ 1514։
Առաքելությունը
Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, ինչպես նաև լինել առաջին ընտրության բանկ և գործատու:
Տեսլականը
Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ՝ բիզնեսի և անհատների հետ կառուցելով երկարաժամկետ կայուն հարաբերություններ բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
Արժեքներն են՝
- որակը,
- վստահելիությունը,
- հասանելիությունը,
- արդիականությունը,
- արդյունավետությունը,
- պատասխանատվությունը:
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ www.ardshinbank.am։
Ֆեյսբուքյան էջ՝ www.facebook.com/ardshinbank