Երևանի ֆիզիկայի ինստիտուտը (այժմ՝ «Ա․ Ի․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ), հիմնադրվել է 1942 թ. Անվանի ֆիզիկոսներ Աբրահամ և Արտեմ Ալիխանյան եղբայրների կողմից՝ որպես Երևանի պետական համալսարանի մասնաճյուղ։
1942 թ․ ԵրՖԻ-ն ստացել է ՀԽՍՀ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտի կարգավիճակ։ Ավելի ուշ Արագած լեռան վրա ստեղծվել են տիեզերական ճառագայթների «Արագած» (3200 մ) և «Նոր Ամբերդ» (2000 մ) կայանները։ 1963 թ. ինստիտուտն անցել է Խորհրդային միության ատոմային էներգիայի պետական կոմիտեի ենթակայության տակ: 2011 թ․ սեպտեմբերին ստացել է ազգային լաբորատորիայի կարգավիճակ՝ «Ա․ Ի․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամ անվամբ։
Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան Հայաստանում գիտության ոլորտի առաջատարներից է։ Այն գիտական բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում տարեկան հրատարակում է հանրապետության բոլոր գիտական հրապարակումների ավելի քան 30%–ը։ Հայաստանի ամբողջ գիտական հետազոտությունների արդյունքների վրա կատարված հղումների 70%–ը, ըստ Thomson Reuters հեղինակավոր պարբերականի, բաժին է ընկնում Ա․ Ի․ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի աշխատանքներին։
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ www.aanl.am։
Ֆեյսբուքյան էջ՝ www.facebook.com/A.AlikhanyanNationallaboratory
Յութուբյան ալիք՝ www.youtube.com/@alikhanyannationallaborato