ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանը (ՀԲԸՄ ՀՎՀ) էլեկտրոնային ուսուցման առաջատար ուսումնական հաստատություն է՝ հիմնադրված 2009 թ.։ ՀԲԸՄ ՀՎՀ-ն հայագիտական առարկաներ սովորելու հնարավորություն է տալիս յուրաքանչյուրին՝ անկախ տարիքից, բնակության վայրից և գիտելիքների մակարդակից:
Ուսուցումն իրականացվում է առցանց, ճկուն ժամանակացույցով, իսկ դասընթացները հասանելի են տարբեր մակարդակներով և դասավանդման յոթ լեզուներով (արևելահայերեն և արևմտահայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, իսպաներեն, թուրքերեն)։ Դրանք են՝
- արևելահայերեն,
- արևմտահայերեն,
- հայոց պատմություն,
- ներածություն հայկական ճարտարապետության,
- ներածություն հայկական երաժշտության,
- շախմատ։
Մասնակցության ձևը. անհատ ուսանող, ունկնդիր կամ «Ազատ դասընթացներ» ծրագրի մասնակից։
Տևողությունը (մեկ դասընթացը)՝ 8 շաբաթ (կանոնավոր ընթացք/regular) կամ 16 շաբաթ (երկարատև ընթացք/slow mode):
Դասընթացներին հնարավոր է մասնակցել՝ գրանցվելով ՀԲԸՄ ՀՎՀ-ի կայքէջում՝ www.avc-agbu.org (գրանցվելու ուղեցույցը՝ https://youtu.be/N4js-JTyFzM)։
ՀՎՀ-ի հիբրիդ (խառը) կրթության ծրագիրը համատեղում է ավանդական և առցանց կրթությունը: Ինտերակտիվ ուսուցման այս մեթոդի շնորհիվ դպրոցները, համալսարանները և համայնքային կենտրոնները հնարավորություն ունեն լրացնելու կրթական առկա ծրագրերի բացը կամ հարստացնելու այդ ծրագրերը նորագույն տեխնոլոգիաներով հագեցած մուլտիմեդիա ռեսուրսներով:
Անվճար ներբեռնեք և ընթերցեք ՀԲԸՄ ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերը` հասանելի յոթ լեզուներով։
ՀԲԸՄ ՀՎՀ-ի ուսանողները հնարավորություն ունեն յուրաքանչյուր դասընթացի համար ստանալու կրեդիտներ, վկայական, դիպլոմ, ինչպես նաև մագիստրոսի կոչում։
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ www.avc-agbu.org
Ֆեյսբուքյան էջ՝ www.facebook.com/OnlineArmenianEducation