Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) անկախ տեղական հիմնադրամ է՝ գրանցված 2007 թ․։ Այն Եվրասիա հիմնադրամի ժառանգորդ կազմակերպությունն է: Կազմակերպության գործունեությունը միտված է հանրության, մասնավորապես՝ քաղաքացիական հասարակության հզորացմանն ու կայունացմանը՝ դրանով նպաստելով Հայաստանի ժողովրդավարացման գործընթացին։
ԵՀՀ առաքելությունն է իրականացնել կոնկրետ ծրագրեր, որոնք կօգնեն մարդկանց բարելավել իրենց համայնքը և կյանքը: ԵՀՀ–ն իրականացնում է բազմաթիվ լայնածավալ ծրագրեր հետևյալ հիմնական ուղղություններով՝
- քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացում և երիտասարդների ակտիվացում,
- մարդու իրավունքներ և արդարադատական համակարգի ռեֆորմ,
- խաղաղարարություն և հակամարտությունների տրանսֆորմացիա,
- արդյունավետ կառավարում,
- քաղաքականությունների մշակում և ջատագովություն։
ԵՀՀ-ն իր գործունեության շուրջ քսան տարիների ընթացքում ձեռք է բերել ծրագրերի արդյունավետ իրականացման, դրամաշնորհային ծրագրերի կառավարման և Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ համագործակցության զգալի փորձ։
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ www.epfarmenia.am։
Ֆեյսբուքյան էջ՝ facebook.com/EPFArmenia