«ՆոյՄեդ» ընկերությունն իր գործունեությունն սկսել է 2012 թվականից՝ սկզբնական շրջանում գործելով որպես ծրագրային ապահովման խոշոր ընկերության մաս և հետագայում դառնալով Հայաստանում գործող ամերիկյան ընկերություն:
2017 թ. «ՆոյՄեդը» դարձել է առանձին կազմակերպություն՝ ընդլայնելով մատուցվող ծառայությունների շրջանակը։ Այն պայմանագրային հիմունքներով անալիտիկ ծառայություններ մատուցող հայկական առաջին և ամենամեծ կազմակերպությունն է (CRO–Contract Research Organization) և ոլորտի առաջատարն է տարածաշրջանում։
Ընկերությունը մատուցում է կլինիկական հետազոտությունների ամբողջական ծառայությունների փաթեթ՝ ներառելով կլինիկական տվյալների կառավարման (Data Management), կենսավիճակագրության (Biostatistics), կլինիկական տվյալների բազաների ծրագրավորման (SAS Programming), դեղազգոնության և բժշկագրության (Pharmacovigilance and Medical Writing) և այլ ծառայություններ։
Ընկերության հաճախորդներն են համաշխարհային դեղագործական բազմաթիվ ընկերություններ։ ԱՄՆ-ի, Կանադայի, եվրոպական և ավստրալիական առաջատար ընկերությունների հետ համատեղ բժշկության տարբեր ոլորտներում հաջողությամբ իրականացված ավելի քան 170 նախագծերը (ուռուցքաբանությունը, սրտաբանությունը, նյարդաբանությունը, էնդոկրինոլոգիան, ալերգիան և ակնաբուժությունը) հիմք են դարձել համաշխարհային բժշկությունը նոր մակարդակի բարձրացրած դեղամիջոցների, պատվաստանյութերի և բժշկական սարքավորումների ստեղծման համար։
Կազմակերպությունում առկա թափուր հաստիքներն են՝
- ավագ ՍԱՍ ծրագրավորող,
- կենսավիճակագիր,
- ֆինանսիստ,
- նախագծերի ղեկավար,
- բիզնեսի զարգացման մասնագետ,
- որակի ապահովման բաժնի օգնական,
- մարդկային ռեսուրսների ավագ մասնագետ,
- մարդկային ռեսուրսների ներգրավման մասնագետ:
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ www.noymed.com։
Լինքդինյան էջ՝ www.linkedin.com/company
Ֆեյսբուքյան էջ՝ www.facebook.com/noymed.cro