ՀՀ ֆինանսների նախարարությունը գործադիր իշխանության մարմին է, որը մշակում և իրականացնում է պետության եկամուտների ձևավորման և ծախսման, պետական ֆինանսների կառավարման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը։
Նախարարությունն իրականացնում է մակրոտնտեսական, հարկային և մաքսային եկամուտների, պետական պարտքի և պետական գնումների, հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության քաղաքականության մշակումը և կազմակերպումը, ինչպես նաև կառավարում է բյուջետային գործընթացը, կազմակերպում է միջազգային և միջպետական ֆինանսական համագործակցության ապահովումը, մշակում է ֆինանսական շուկայի և վարկային ոլորտի քաղաքականություն:
ԵՊՀ-ի հետ համագործակցությունը
2023 թ. փետրվարի 10-ին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Երևանի
պետական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Հուշագրի նպատակն է երիտասարդ մասնագետների համար ստեղծել տեսական և գործնական գիտելիքների ամրապնդման և խորացման հնարավորություններ, նպաստել բուհ-աշխատաշուկա կապերի ամրապնդմանը և կատարելագործմանը, ինչպես նաև համատեղ ջանքերով նպաստել կրթական համակարգի զարգացմանն ու բարձրացնել գիտության դերը պետական ֆինանսական համակարգում և հարկաբյուջետային քաղաքականության իրականացման գործընթացում։
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ www.minfin.am:
Ֆեյսբուքյան էջ՝ www.facebook.com/minfin.am