Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը հետևյալ ոլորտներում.
● բարձր տեխնոլոգիաներ,
● տեղեկատվական տեխնոլոգիաներ,
● տեղեկատվական անվտանգություն,
● թվայնացում,
● փոստ,
● կապ,
● միջազգային համագործակցություն,
● լիցենզավորում,
● տիեզերք,
● ռազմարդյունաբերություն:
Նախարարության նպատակը, խնդիրները, գործառույթները, հիմնական և աջակցող մասնագիտական ստորաբաժանումները, կառավարումն ու ղեկավարումը սահմանում է կանոնադրությունը:
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ www.hightech.gov.am:
Ֆեյսբուքյան էջ՝ www.facebook.com/Hti.Armenia