Հայաստանի ազգային գրադարանը հիմնադրվել է 1919 թ․։ Այն հայկական տպագիր արտադրանքի աշխարհում խոշորագույն պահոցն է, ինչպես նաև ազգային գրադարանագիտության կենտրոնը։ Գրադարանի գործունեությունը միտված է Հայաստանում գիտակրթական, մշակութային և տեղեկատվական ոլորտների զարգացմանը։
Հայաստանի ազգային գրադարանում այս պահին առկա են հետևյալ թափուր հաստիքները․
- անձեռնմխելի գրականության բաժին՝ գլխավոր գրադարանավար,
- համալրման բաժին՝ առաջատար գրադարանավար,
- գլխավոր գրապահոց՝ 1-ին կարգի գրադարանավար,
- մատենագրության և գրադարանագիտության բաժին՝ 1-ին կարգի մատենագետ,
- գրատպության թանգարան՝ ֆոնդապահ,
- տնտեսական բաժին՝ օժանդակ բանվոր,
- արվեստի բաժին՝ գրադարանավար։
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ www.nla.am։
Ֆեյսբուքյան էջ՝ www.facebook.com/profile.php
![](/sites/default/files/styles/full_text/public/2023-05/colors_1.png?itok=bTeDQjoQ)