Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը Հայաստանում ներկայացնում է կազմակերպության գլխավոր քարտուղարին: Այն սերտ համագործակցում է ՀՀ արտաքին գործերի նախարարության և այլ պետական մարմինների հետ` աջակցելու Հայաստանին Եվրոպայի խորհրդի առջև ստանձնած իր պարտավորությունները կատարելու գործում: Գրասենյակը նաև համակարգում և իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք օժանդակում են Հայաստանում օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներին: Ծրագրերն իրականացվում են քառամյա գործողությունների ծրագրերի շրջանակում։
Որպես հասարակության հետ կապերի շարունակական գործունեության մաս` գրասենյակը սերտորեն համագործակցում է նաև հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և լայն հասարակության հետ:
Գործընկերոջ մասին առավել մանրամասն տեղեկություն ստանալու համար այցելե՛ք պաշտոնական կայքէջ՝ www.coe.am։