ԵՊՀ-ում դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողների հարցման կանոնակարգ
Դասավանդման որակի և արդյունավետության վերաբերյալ ուսանողների հարցման կանոնակարգը սահմանում է ԵՊՀ ուսանողների կողմից համալսարանի դասախոսական կազմի դասավանդման որակի և արդյունավետության գնահատման, հարցման անցկացման և արդյունքների օգտագործման կարգը։ Ուսանողների հարցումն անցկացվում է «Կրթության մասին» ՀՀ օրենքի և ԵՊՀ կանոնադրության պահանջների համաձայն և համարվում է ԵՊՀ ուսանողների ուսուցման որակն ապահովող գործառույթներին մասնակցելու և դասախոսական կազմի գործունեության արդյունավետությունը գնահատելու իրավունքի դրսևորում: