Երևանի պետական համալսարանի գիտակրթական ստորաբաժանումների գիտական խորհուրդներին կից՝ որակի ապահովման մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին հրաման №13/28
Սույն հրամանով հաստատված է ԵՊՀ գիտակրթական ստորաբաժանումների գիտական խորհուրդներին կից՝ որակի ապահովման մշտական հանձնաժողովների կազմը, որոնց հիմնական գործառույթները հետևյալն են՝
- կրթական ստորաբաժանումներում (ֆակուլտետ, կենտրոն, ինստիտուտ) որակի ապահովում,
- կրթական ծրագրերի հաստատման գործընթացի վերահսկում,
- կրթական ծրագրերի մշտադիտարկման գործընթացի կազմակերպում և վերահսկում,
- կրթական ծրագրերի պարբերական վերանայման գործընթացի իրականացում: