ԵՊՀ կրթական ծրագրերի մշակման մեթոդական ուղենիշներ
Սույն ուղեցույցի նպատակն է ԵՊՀ դասախոսական կազմին և կրթական ծրագրերի մշակման աշխատանքային խմբերին հստակ ցուցումներ տալ համալսարանի կրթական ծրագրերին ներկայացվող հիմնական պահանջների վերաբերյալ և գործնական խորհուրդներ տրամադրել այդ պահանջների իրագործման համար:
Ուղեցույցում ներկայացվում են ԵՊՀ կրթական ծրագրերի մշակման հիմնադրույթները և այն չափանիշները, որոնցով պետք է առաջնորդվեն ԵՊՀ ծրագրերի մշակման աշխատանքային խմբերը՝ կրթական ծրագրերի նախագծման և մշակման գործընթացներում: ԵՊՀ ուսումնական բոլոր ստորաբաժանումներն իրենց կրթական ծրագրերը նախագծելիս և մշակելիս պետք է առաջնորդվեն սույն մեթոդական ուղեցույցի հիմնադրույթներով: