1936-1941 թթ. սովորել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետում, ավարտել է 1949 թ.:
ԻՄ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Չգիտեմ` երգով մարդ դառա՞, թե՞ ոչ,
Ի սեր իմ ազգի մասիսահառաչ,
Բայց խոնարհում եմ գլուխս դողդոջ,
Իմ համալսարան, քո լույսի առաջ:
Քանզի դու ես ինձ երկնել մոր նման,
Վայրենի կավս քեզնով սափորվեց,
Ո՜վ մտքի բրուտ, իմ համալսարան,
Երգս քո լույսով վեր ծիածանվեց…
Բայց կուզենայի դեռ այնպես բուրեն
Քնարիս դաշտերն հայրենահույսով,
Որ ողջ ազգերը քեզ վարդեր բերեն,
Քեզ քո Մասիսը բերեն քո լույսով,-
Իմ համալսարա՜ն, իմ հայ ժողովուրդ,
Բախտդ կավ, դու միշտ հանճարեղ բրուտ…
1965 թ.