ԵՊՀ Պալեանների անվան դահլիճ (հասցե՝ ք. Երևան, Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 4-րդ հարկ, 401 սենյակ)
Wednesday, october 2, 2024
ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի նախաձեռնությամբ ս.թ. հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14:30-ին, ԵՊՀ Պալեանների դահլիճում տեղի կունենա հանդիպում «Ֆրիդրիխ Էբերտի տուն-թանգարան» հիմնադրամի գործադիր տնօրեն, պրոֆեսոր Բերնդ Բրաունի հետ։ Հանդիպման շրջանակում նա դասախոսություն կկարդա «Հարավային Կովկասը Գերմանիայի արտաքին քաղաքականության համատեքստում» թեմայով։
Կապահովվի նաև համաժամանակյա թարգմանություն։
Համալսարանականների համար մուտքն ազատ է։