Ս.թ. հոկտեմբերի 10-12-ը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի և հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով 10-րդ միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովը կանցկացվի.
2025.10.10-ին՝ ժամը 09:00-17:00-ն,
2025.10.11-ին՝ ժամը 10:00-16:00-ն,
2025.10.12-ին՝ ժամը 10:00-16:00-ն:
Միջոցառման ընթացքում նախատեսվում են պլենար ելույթներ, նստաշրջաններ, սեմինարներ և ստենդային զեկույցներ։ Գիտաժողովի ընթացքում պլանավորվում է թեզիսների ժողովածուի տպագրում։
Կազմկոմիտեի երաշխավորած թեզիսների հիման վրա նախատեսվում է գիտական հոդվածների տպագրում «Արդի հոգեբանություն» գիտական հանդեսում։ Ընտրված թեզիսների հեղինակները կստանան ծանուցում հետագայում հոդվածի տպագրման վերաբերյալ։
Թեզիսները ուղարկել psyconf@ysu.am էլհասցեին:
Գրանցման վերջնաժամկետ՝ ս.թ. հուլիսի 31:
Թեզիսների ընդունման վերջնաժամկետ՝ ս.թ. հուլիսի 31:
Մասնակցության վճարը՝ 60 $
Ուսանողների համար (մագիստրոսներ, ասպիրանտներ, հայցորդներ՝ մինչև 35տ)՝ 30$
Պաշտոնական վեբ-կայք՝ psyarm.com
Թեզիսին ներկայացվող պահանջները՝ այստեղ:
Թեզիսի ձևավորման օրինակ