Ծրագրի մասին
«Ժան Մոնե» ծրագիրը «Էրազմուս+» ծրագրի բաղկացուցիչ մասն է։ Այն ստեղծվել է Եվրոպական միության ուսումնասիրության ոլորտում դասավանդման և գիտահետազոտական աշխատանքների գերազանցությունը ամբողջ աշխարհում խթանելու նպատակով։ Ծրագիրը նաև խթանում է ակադեմիական ոլորտի և քաղաքականության մշակման պատասխանատուների միջև երկխոսությունը։
«Ժան Մոնե» ծրագիրը գործարկվել է 1989 թվականին: Այսօր այն իրականացվում է աշխարհի 86 երկրների 1000-ից ավելի համալսարաններում։ Պաշտոնական տվյալներով «Ժան Մոնե»-ի գործողությունների շրջանակում աջակցություն է ստացել 4730 նախագիծ։
Դասավանդում և գիտահետազոտական աշխատանքներ
«Ժան Մոնե»-ի մոդուլներ: Կարճաժամկետ դասընթացներ՝ նվիրված Եվրոպական միության (ԵՄ) ուսումնասիրմանը։ Յուրաքանչյուր մոդուլ ունի առնվազն 40 ժամ դասավանդման բեռ յուրաքանչյուր ակադեմիական տարում։
«Ժան Մոնե»-ի ամբիոններ: Յուրաքանչյուր ամբիոն պետք է վարվի մեկ պրոֆեսորի կողմից, ով պարտավոր է ապահովել տարեկան նվազագույնը 90 ժամ դասավանդում։
«Ժան Մոնե»-ի գերազանցության կենտրոններ: Դրանք գիտելիքի և փորձագիտական կարողությունների համախմբման կենտրոններ են ԵՄ թեմաների շուրջ։ Կենտրոնի ակադեմիական պատասխանատվությունը կրում է «Ժան Մոնե»-ի ամբիոնի ղեկավարող պրոֆեսորը։ Գերազանցության կենտրոնները միավորում են բարձր որակավորում ունեցող փորձագետների (ներառյալ՝ «Ժան Մոնե»-ի ամբիոնների ղեկավարներ և մոդուլների համակարգողներ)՝ խթանելու գիտակարգերի համագործակցությունը, ստեղծելու համատեղ միջազգայնացված նախաձեռնություններ և կառուցելու կառուցվածքային կապեր այլ երկրների ակադեմիական հաստատությունների հետ։ Կենտրոնները նաև մեծապես նպաստում են ԵՄ թեմաներով հետաքրքրվող ոչ մասնագիտացված ֆակուլտետների ուսանողների, պետական ծառայողների, քաղաքացիական հասարակության և լայն հասարակության իրազեկվածության բարձրացմանը։
Աջակցություն ասոցիացիաներին: Ժան Մոնեն աջակցում է կազմակերպությունների, որոնք խթանում են ԵՄ թեմաներով ուսուցումը և վերապատրաստումը մագիստրոսական և այլ մակարդակներում։ Օժանդակություն են ստանում նաև այն ասոցիացիաները, որոնք նպաստում են ԵՄ ինտեգրման գործընթացի ուսումնասիրությանը։ Այդ կազմակերպությունները պետք է լինեն միջգիտակարգային (միջդիսցիպլինար), բաց բոլոր հետաքրքրված մասնագետների՝ դասախոսների, հետազոտողների և պրակտիկանտների համար։ Նման ասոցիացիաները պետք է պաշտոնապես գրանցված և իրավաբանական անկախ կարգավիճակ ունենան։
«Ժան Մոնե»-ի ցանցեր: Նպատակն է ԵՄ ուսումնասիրության ոլորտում միջազգային կոնսորցիումների (բուհեր, գերազանցության կենտրոններ, ամբիոններ, հետազոտական թիմեր և անհատ փորձագետներ) ստեղծման և զարգացման խթանումը։ Այս գործողությունը նպաստում է տեղեկությունների հավաքագրմանը, լավագույն փորձի փոխանակմանը, գիտելիքի ստեղծմանը և եվրոպական ինտեգրման խթանմանը աշխարհում։ Կարող է աջակցել նաև արդեն գործող ցանցերի ընդլայնմանը՝ մասնավորապես խրախուսելով երիտասարդ հետազոտողների ներգրավումը ԵՄ թեմաներում։
«Ժան Մոնե»-ի նախագծեր: Կոչված են աջակցելու նորարարությանը, տարբեր ոլորտների համադրմանը և ԵՄ բովանդակության տարածմանը։ Այս նախագծերը ներկայացվում են միակողմանի նախաձեռնությամբ, սակայն կարող են ներառել գործընկերների ևս։ Դրանք կարող են տևել 12-24 ամիս։
Քաղաքական երկխոսություն ակադեմիական ոլորտի հետ
«Ժան Մոնե»-ի ցանցեր: Միջազգային կոնսորցիումների (բուհեր, գերազանցության կենտրոններ, ամբիոններ, հետազոտական թիմեր և անհատ փորձագետներ) ստեղծման և զարգացման խթանում՝ ԵՄ ուսումնասիրության ոլորտում։ Այս գործողությունը նպաստում է տեղեկությունների հավաքագրմանը, լավագույն փորձի փոխանակմանը, գիտելիքի ստեղծմանը և եվրոպական ինտեգրման խթանմանը աշխարհում։ Կարող է աջակցել նաև արդեն գործող ցանցերի ընդլայնմանը՝ մասնավորապես խրախուսելով երիտասարդ հետազոտողների ներգրավումը ԵՄ թեմաներում։
«Ժան Մոնե»-ի նախագծեր: Աջակցում են նորարարությանը, տարբեր ոլորտների համադրմանը և ԵՄ բովանդակության տարածմանը։ Այս նախագծերը ներկայացվում են միակողմանի նախաձեռնությամբ, սակայն կարող են ներառել գործընկերներ։ Դրանք կարող են տևել 12-24 ամիս։