- Main
- Node
- ՈՉ ՖՈՐՄԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
November 24, 2022 | 16:13
Կրթություն
Գիտություն
ՈՉ ՖՈՐՄԱԼ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ
Մեկնարկեցին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի կազմակերպած՝ շաբաթական երկանգամյա ձևաչափով անցկացվող անգլերենի ակումբի դասընթացները, որոնց ժամանակ ուսանողները հաղորդակցության, քննարկումների ու խաղերի միջոցով կզարգացնեն իրենց բանավոր խոսքը:
Նպատակ ունենալով բարձրացնելու ուսանողների՝ անգլերենի իմացության մակարդակը և դրանով իսկ նպաստելու միջազգային ծրագրերի մասնակցությանը՝ խմբի 12 ուսանողներ կզարգացնեն գրագետ ինքնակենսագրական գրելու և իրենց ներկայացնելու հմտությունները, կուսումնասիրեն անգլերենի կիրառությունները սոցիալական ցանցերում և որ, ամենակարևորն է, քննարկումներ կանցկացվեն միջազգային փորձի ու կրթության վերաբերյալ:
Դասընթացի գլխավոր համակարգող, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Անի Հակոբյանը մեզ հետ զրույցում ասաց, որ դասընթացի ժամանակ հաղորդակցությունը լինելու է միայն անգլերենով: Ըստ նրա՝ ակումբը ոչ ֆորմալ կրթություն ստանալու տարբերակ է, որից կարող են օգտվել ֆակուլտետի բոլոր ուսանողները:
Ակումբի մասնակիցների խոսքով՝ ֆակուլտետում այսպիսի ակումբների առկայությունը կարևոր է, քանի որ ուսանողները ոչ միայն ստանում են հիմնային գիտելիք, այլև ավելի լավ են ճանաչում միմյանց և ձեռք են բերում ընկերներ:
Հավելենք, որ ակումբի շրջանակում նախատեսվում է կազմակերպել հանդիպումներ ու դասընթացներ, որոնք կվարեն կրթական տարբեր ծրագրերով արտերկրում ուսում ստացած ուսանողներ և անգլերենի մասնագետներ: Որոշ դասեր կանցկացնեն ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանողները: