- Main
- Node
- ԵՊՀ-Ն ՆՊԱՍՏՈՒՄ Է ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ
December 16, 2022 | 16:17
Կրթություն
Գիտություն
ԵՊՀ-Ն ՆՊԱՍՏՈՒՄ Է ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆԸ
ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում տեղի ունեցավ Հայաստանում ՉԺՀ դեսպանատան հայտարարած դրամաշնորհի հաղթող ճանաչված մասնակիցների դրամական պարգևների հանձնման արարողությունը:
Դրամաշնորհի նպատակն էր խթանել չինարենի դասավանդումը, նպաստել հայ-չինական հարաբերությունների ամրապնդմանն ու համատեղ ծրագրերի կյանքի կոչմանը:
Հատկանշական է, որ Հայաստանում ՉԺՀ դեսպանատան հայտարարած դրամաշնորհային մրցույթում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետից հաղթող են ճանաչվել դիվանագիտական ծառայության և մասնագիտական հաղորդակցման ամբիոնի՝ չինարենի դասախոս Արևիկ Սարգսյանը, երկրորդ կուրսի ուսանող Հովհաննես Բարսամյանը և երրորդ կուրսի ուսանողներ Աննա Ուդումյանն ու Աննա Ղարիբյանը:
Դրամաշնորհային ծրագրի կարևոր նախապայմաններից է եղել լեզվի իմացության բարձր մակարդակը, դիմորդների մշակութային գործունեությունը և ունեած դերը չինական մշակույթի զարգացման ու տարածման գործում:
Հատկանշական է, որ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում 2015 թվականից գործում է չինարենի և չինական մշակույթի կենտրոն, որտեղ ուսանողները ստանում են չինարենի վերաբերյալ համակողմանի գիտելիքներ, ինչը նաև նպաստում է հայ-չինական հարաբերությունների զարգացմանը և աշխատանքի նոր հնարավորություններ ստեղծում ԵՊՀ ուսանողների համար:
Ուշագրավ է, որ դրամաշնորհի հաղթող մասնակիցներին Հայաստանում ՉԺՀ դեսպանատանը պատվոգրեր են հանձնել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը:
Նշենք, որ ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում գործում են չինարենի խմբակներ, որոնց կարող են դիմել տարիքային տարբեր խմբերի ներկայացուցիչներ: