- Main
- Node
- ՖԻՆԱՆՍԱԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ԽԹԱՆ. ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀՈՒՇԱԳԻՐ
January 31, 2023 | 14:04
Կրթություն
Գիտություն
ՖԻՆԱՆՍԱԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ԽԹԱՆ. ԿՆՔՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀՈՒՇԱԳԻՐ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, նույն ֆակուլտետի «Հետազոտությունների և գործարարության կենտրոն» հիմնադրամի գլխավոր տնօրեն Մերուժան Գալստյանը և Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր՝ կրթական ծրագրերի կատարելագործման և գործարար ոլորտում դրանց կիրառման նպատակով։
Համագործակցության հուշագրի համաձայն՝ կողմերն իրագործելու են ֆինանսաբանկային ոլորտին առնչվող կրթական ու հետազոտական համատեղ նախագծեր, ըստ անհրաժեշտության՝ հրատարակելու են ուսումնամեթոդական նյութեր, կազմակերպելու են բաց դասեր, սեմինարներ, մասնագիտական հանդիպում-քննարկումներ:
Հանդիպման ընթացքում կողմերն արձանագրել են, որ համագործակցությունը լայն հնարավորություններ է ստեղծում ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների համար՝ ուսումնաարտադրական և գիտահետազոտական պրակտիկաները կազմակերպելու, աշխատաշուկայում տեղ գտնելու, միջազգային համագործակցային ծրագրերի, այդ թվում՝ վերապատրաստման դասընթացների մասնակցելու և մասնագիտական հմտությունները զարգացնելու առումով:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի փոխդեկանները, դասախոսները, բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի ղեկավարները, ֆակուլտետի «Հետազոտությունների և գործարարության կենտրոն» հիմնադրամի և Հայաստանի բանկերի միության անդամները: