- Main
- Node
- ԳԱՂԱՓԱՐԸ ԲԻԶՆԵՍԻ ՎԵՐԱԾԵԼՈՒ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
February 22, 2023 | 16:37
Կրթություն
Գիտություն
ԳԱՂԱՓԱՐԸ ԲԻԶՆԵՍԻ ՎԵՐԱԾԵԼՈՒ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը ուսանողներին ներկայացրեց «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի մանրամասները:
Ծրագրի նպատակն է ֆինանսավորման միջոցով աջակցել շուկայում բարձր տեխնոլոգիաների ոլորտի՝ գաղափարի և (կամ) արդեն իսկ զարգացման փուլում գտնվող արտադրանքի առաջխաղացմանը: Ծրագիրը բաղկացած է երկու փուլից՝ «Գաղափարի փուլ» (մինչև 5 մլն ՀՀ դրամ ֆինանսավորում, ընդհանուր՝ 150 մլն ՀՀ դրամ) և «Մուտք դեպի շուկա» (մինչև 10 մլն ՀՀ դրամ ֆինանսավորում, ընդհանուր՝ 200 մլն ՀՀ դրամ):
Դավիթ Սահակյանի խոսքով՝ ՀՀ բուհերում առկա է տեխնոլոգիական մեծ ներուժ, սակայն դրանք բիզնեսում կիրառելու հմտությունները զարգացած չեն:
Նախարարի տեղակալը, անդրադառնալով ոլորտի զարգացմանն ուղղված հետագա ծրագրերին, նշեց․ «Նպատակ ունենք բուհերի հետ համագործակցության շրջանակում տարբեր ֆակուլտետների կրթական ծրագրերում տեխնոլոգիական ձեռներեցությանն առնչվող նոր առարկա ներդնելու: Այն ուսանողներին հնարավորություն կտա տեսական գիտելիքները բիզնեսում կիրառելու հմտություններ ձեռք բերելուն, կզարգացնի ստեղծարար մտածելակերպը և կնպաստի սեփական բիզնեսի առաջխաղացմանը»:
Հանդիպման ավարտին ներկաները տվեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան սպառիչ պատասխաններ: