- Main
- Node
- ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր Ֆ. Լիչը
November 21, 2018 | 13:35
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում էր Ֆ. Լիչը
Լոնդոնի Middlesex համալսարանից Հայաստան էր ժամանել աշխարհում հայտնի իրավաբան, գիտնական, Մարդու իրավունքների եվրոպական իրավունքի կենտրոնի ղեկավար Ֆիլիպ Լիչը
Նոյեմբերի 13-ին` ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում նախադեպը չունեցող սեմինար էր: Քննարկումը կազմակերպել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնը ֆակուլտետի ՈՒԳԸ-ի հետ համագործակցությամբ: Սեմինար-քննարկման ընթացքում պրոֆեսոր Լիչը հիմնականում խոսեց մարդու իրավունքների ճգնաժամից, անդրադարձ կատարեց ՄԻԵԴ-ի պրակտիկային: Պարոն Լիչը հետաքրքիր կերպով վերլուծեց պրակտիկայում հայտնի նախադեպերը, ինչպես նաև խոսեց արտասահմանյան իրավական համակարգի յուրահատկություններից, դատավորների ընտրության ընթացակարգից: Հետաքրքիր քննարկում ծավալվեց հատկապես Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի, Չիրագովն ընդդեմ Հայաստանի հայտնի դատական գործերի վերաբերյալ: Պարոն Լիչը հակիրճ ներկայացրեց վերոհիշյալ գործերը, արտահայտեց իր կարծիքը` լսելով ուսանողների տեսակետը:
Բաց չթողնելով եզակի հնարավորությունն` ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի այն ուսանողները, ովքեր ներգրավված են մի շարք միջազգային և ներպետական դատախաղ - մրցույթների կազմերում, պարոն Լիչին հղեցին իրենց հուզող մի շարք հարցեր` ստանալով դրանց հանգամանալից և բովանդակ պատասխաններ:
Հանդիպման ավարտին պրոֆեսորը հաջողություն մաղթեց ապագա իրավաբաններին:
Շնորհակալություն ենք հայտնում պարոն Լիչին նման հետաքրքիր սեմինար-քննարկման համար և հույս հայտնում, որ վերստին պատիվ կունենանք նոր գիտելիքներ ձեռք բերել նրանից:
Հեղինակ` Լեյլի Թադևոսյան