November 26, 2018 | 14:03
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Միջոցառման ընթացքում ծանոթացանք ֆոտոթերապիա ուղղության հետ, խոսեցինք դրա արդյունավետության մասին ինչպես անհատական խորհրդատվության մեջ, այնպես էլ՝ խմբայինում: Անդրադարձանք ֆոտոթերապիայի մի շարք տեխնիկաների և քննարկեցինք տեխնիկաների կիրառման անհրաժեշտությունն ըստ իրավիճակների: Հանդիպման ընթացքում դիտեցինք մի շարք լուսանկարներ և փորձեցինք մեկնաբանել դրանք, ինչպես նաև քննարկեցինք, թե որ իրավիճակում, որ լուսանկարով ավելի նպատակահարմար կլինի աշխատել:
Սեմինար-քննարկման մասնակիցները ստացան նոր գիտելիքներ և զարգացրեցին նոր հմտություններ:
Բանախոսն էր «Գոյ» գիտագործնական համալիր հետազոտությունների նորարարական կենտրոնի հոգեբան Սուսաննա Ավետիսյանը:
Հեղինակ` Սուսաննա Շահբազյան