Հետազոտական աշխատանքների քննարկում
Դեկտեմբերի 10-ին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈւԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՀ իրավական և քաղաքական համակարգում առկա խնդիրների վերաբերյալ իրականացված հետազոտական աշխատանքների քննարկում:
![1544623027](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/ARsLI6R3W3QJq5MU9OZGcN8TBj.jpeg?h=3e88dc5c&itok=hiFBX28I)
Ապագա իրավագետները ներկայացրին ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, Սահմանադրությունում և այլ իրավական ակտերում առկա թերի ձևակերպումները և բացերը` ըստ իրենց անհրաժեշտ շտկումների և լրացումների: Բացի այդ ներկայացվեցին խնդիրներ առկա կրթական համակարգում, ինչպես բովանդակային, այնպես էլ` ընթացակարգային առումներով:
Հետազոտությունների արդյունքում տրանսպորտի, սոցիալական բնագավառներին առնչվող խնդիրները ևս բարձրաձայնվել են և հնարավորինս արդյունավետ լուծումները թիմային քննարկման արդյունքում ամփոփվեցին և համապատասխան կառույցներին կբարձրաձայնվեն առաջիկա հնարավորությունների պարագայում:
Նման միջոցառումները կարևորվում են սեփական գիտելիքները հարստացնելու, պետական և հասարակական կյանքում առկա խնդիրները վեր հանելու և հնարավորինս հասանելի լուծումներ գտնելու և իրականացնելու ճանապարհին:
Նպատակ ունենալով ցածր կուրսերի ուսանողների մոտ զարգացնել հետազոտական աշխատանքներ կատարելու ունակությունը ` քննարկմանը մասնակցում էին ուսանողներ ֆակուլտետի առաջին և երկրորդ կուրսերից:
Հեղինակ` Վիկտորյա Մարտիրոսյան