Կուրսային, կուրսային, կուրսային...
Փետրվարի 13-ին ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈւԳԸ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Կուրսային, կուրսային, կուրսային» թեմայով սեմինար-քննարկումը: Բանախոսն էր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրայի բաժնի ուսանողուհի Մարիամ Մանուկյանը:
![1552309006](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/fFS7ahxSWkipod88AEvSpwAMyh.jpeg?h=2c796711&itok=jL6UBcoU)
Միջոցառման ընթացքում առաջին հերթին քննարկվեց, թե առհասարակ ինչու է պետք գրել կուրսային աշխատանք և այն ինչ կտա ուսանողին: Քննարկման ընթացքում բանախոսը մանրամասն ներկայացրեց կուրսային աշխատանքի կառուցվածքը, օրինակներով ցույց տվեց տիտղոսաթերթի, գրականության ցանկի և հղումների ձևերը: Ապա խոսեցին հիմնական մասի, թեմայի, ինչպես նաև գիտական ղեկավարի ընտրության մասին, նաև, թե որտեղից սկսել ուսումնասիրությունն, ինչ աղբյուրներից օգտվել: Միջոցառման ընթացքում ուսանողների հարցերին պատասխանելու ընթացքում ներկայացրեց նաև այն պահանջները, որոնց ուշադրություն են դարձնում կուրսայինը ստուգելու և գնահատելու համար: Իսկ վերջում անդրադարձ կատարվեց ուսանողների ելույթին՝ կուրսայինի պաշտպանության ժամանակ:
Հեղինակ՝ Սուսաննա Շահբազյան