March 25, 2019 | 16:30
Կրթություն
Ուսանողական
Այն վարեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս, ի.գ.թ., դոցենտ պրն. Հրայր Ղուկասյանը:
Սեմինարի սկզբնամասում պրն. Ղուկասյանը ներկայացրեց փաստաբանի գործունեության հիմնաքարերն` ազնվություն, բարեխղճություն և ձեռնհասություն: Քննարկվեցին նաև փաստաբանի վարքագծի կանոններն: Այնուհետև սկսվեց ինտերակտիվ քննարկում. ուսանողները տվեցին իրենց հետաքրքրող հարցերը, հայտնեցին թեմայի շուրջ իրենց կարծիքները: Պարոն Ղուկասյանն առաջ էր քաշում խնդրահարույց իրավիճակներ, իսկ ուսանողները փորձում էին դրանք լուծել: Ապագա փաստաբանների համար սա ևս մեկ հետաքրքիր ձեռքբերում էր, քանի որ նրանք ստացան նոր գիտելիքներ և վստահորդի հետ համագործակցելու մի շարք մեխանիզմների ծանոթացան:
Հեղինակ` Վահագն Թանգամյան