ԳՐՔԱՀԱՎԱՔ` ԲԱՂՐԱՄՅԱՆ ԳՅՈւՂԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՀԱՄԱՐ
Մարտի 5-ից մինչև 15-ը ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈւԳԸ-ի և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվեց գրքահավաք` Բաղրամյան գյուղի միջնակարգ դպրոցի գրադարանի համար:
![1554121489](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/POYSdLjea5wUD7pLzcxCRFGz4B.jpeg?h=29234840&itok=diARsaDj)
Գրքահավաքի աշխատանքներին մեծ մասնակցություն ունեցան ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, Ավանի կոմիտեությունը, «Համազգային» հայ կրթական և մշակութային միությունը, «Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոն» գիտահետազոտական հիմնադրամը, տՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը և այլն:
Նախաձեռնության արդյունքում հավաքվեց շուրջ 500 կտոր գրքեր, որոնք հանձնվեցին դպրոցին։
Գրքահավաքի ընթացքում մեծ աջակցություն ցուցաբերեցին ֆակուլտետի ուսանողները, դասախոսական կազմը և այլն:
Նման նախաձեռնություն հետագայում ևս կիրականացվի արդեն Արցախի սահմանամերձ շրջանների գյուղերի դպրոցների գրադարանների համար:
Հեղինակ` Արգամ Համբարձումյան