- Main
- Node
- Այց ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրո
April 09, 2019 | 17:28
Կրթություն
Ուսանողական
Այց ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրո
Ս.թ. ապրիլի 4-ին ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի ՈՒսանողական գիտական ընկերության նախաձեռնությամբ տեղի ունեցավ համալսարանի Քիմիայի և Կենսաբանության ֆակուլտետների մի խումբ ուսանողների այցը դեպի ՀՀ փորձաքննությունների ազգային բյուրո:
Այցելության նպատակն էր ծանոթանալ բյուրոյում գործող լաբորատորիաներին և նրանցում կատարվող աշխատանքներին:
Բյուրոյի պայթյունատեխնիկական և հրդեհատեխնիկական փորձաքննությունների բաժնի փորձագետ՝ Վարդգես Ֆրանգյանը ներկայացրեց իրենց բաժնում կատարվող հետազոտությունններին, որոնք սերտորեն կապված են անալիզի քիմական մեթոդների կիրառման հետ: Հետազոտությունները կատարվում են իրեղեն ապացույցների հետ, որոնք նմուշառում է փորձագետը դեպքի վայրից կամ ստանում են նախաձեռնող մարմնի կողմից, և դրանց միջոցով պարզվում է հրդեհի կամ պայթյունի պատճառը, ժամանակը, պայմանները և այլն:
Նյութագիտական փորձաքննություններ բաժնում տարբեր քրոմատոգրաֆներ և քիմիական սպեկտրալ անալիզի սարքավորումներ են կիրառվում, որոնք նմուշառված հայտնի նյութերում ակտիվ միացության քանակական պարունակության և անհայտ նյութերի բաղադրության որոշման համար են:
Տոքսիկոլոգիայի բաժնի փորձագետ Նելլի Կիրակոսյանը ներկայացրեց, թե ինչպես են կատարվում մարդու մոտ արյան կամ մեզի մեջ թմրանյութի, ալկոհոլի պարունակության որոշումը: Այդ ամենը կատարվում է քիմիական մեթոդներով: Արյան մեջ ալկոհոլի քանակության որոշումը տրվում է մինչև չորս թվի ճշտությամբ, և այդ քանակությունը կարող է պատճառ լինել տվյալ անհատի՝ հանցագործության մեջ կասկածյալ լինելու:
Հաջորդ բաժանմունքը՝ Կենսաբանական հետքերի փորձաքննություններինն էր, որտեղ հետազոտման օբյեկտ են հանդիսանում կենդանի օրգանիզմում եղած և արտազատված հեղուկները՝ արյուն, մեզ, թուք, սերմնահեղուկ, քրտինք: Կատարվում են հետազոտություններ պարզելու նմուշում դրանց առկայությունը, դրանց տեսակային և խմբային պատկանելիությունը:
Ուսանողները եղան նաև Հողագիտական և կենսաբանական փորձաքննությունների բաժանմունքում, որտեղ կատարվում են հետազոտություններ հողի, բույսերի և կենդանիների հետ: Հետազոտությունները շատ հետաքրքիր են և կիրառվող սարքավորումները թույլ են տալիս շատ մեծ ճշտությամբ որոշել օրինակ հատված ծառի տարիքը և թե ծառահատումը երբ է կատարվել:
Փորձագետները մեզ հետ կիսվելով ասեցին, որ այս գործը շատ մեծպատասխանատվություն է պահանջում և խորհուրդ տվեցին ապագա մասնագետներին ուշիմ լինել և զարգացնել անալիտիկ մտածողություն, որն այս աշխատանքում շատ մեծ կարևորություն ունի:
Հեղինակ՝ Շուշաննա Վարդանյան