Միջազգային կրթության շաբաթ
Այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությամբ և Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի համատեղությամբ մեկնարկեց International Education Week ( Միջազգային կրթության շաբաթ) նախագիծը:
![1557322603](/sites/default/files/styles/large_slide/public/migrated/images/TbDRhm9iUyNQ1G8aAqt8muiepC.jpg?h=ab5f34af&itok=RgD9lneF)
Այս նախագծի նպատակը ուսանողներին,ինչպես նաև շրջանավարտներին առկա ծրագրերի մասին հնարավորինս տեղեկացնելն է: Եվ չկա առավել լավ միջոց, քան իմանալ նրանցից, ովքեր ունեն նման փորձ:
Նախագծի առաջին հանդիպման շրջանակներում հյուրընկալել էինք ԱՄՆ Իլինոյս նահանգի Chicago-Kent College of Law-ի SAL program in Tbilisi ծրագրի շրջանավարտներ և հայաստանյան ներկայացուցիչներ Արամ և Հարություն Չադրյաններին: Հարություն Չադրյանը խոսեց նախ Թբիլիսյան նախագծի մասին, որն ըստ էության առաջին քայլն է դեպի Chicago-Kent, որն ԱՄՆ-ում համարվում է ոլորտի առաջատարներից: Այնուհետ հաջորդեց համալսարանի մասին պատմող պրեզենտացիան, որի միջոցով ուսանողները իմացան առավել պատկերավոր գիտելիքներ: Հանդիպման հաջորդ հատվածում Արամ Չադրյանը սիրով պատասխանեց ուսանողների կողմից հնչող հարցերին, որ վերաբերում էին կրթության մակարդակին, ուղղվածությանը, ընդունելության ընթացակաևգին, վարձավճարին և այլն: Վերջին հատվածում ներկաները հնարավորություն ունեցան ուսումնասիրելու Chicago-Kent-ի վեբ-կայքը և ծանոթանալու վերջինիս վարման ընթացակարգին:
Հյուրերը և ներկաները բարձր գնահատեցին նման նախաձեռնությունը և փաստեցին, որ արտերկրում որակյալ կրթություն ստանալու հնարավորությունները իրականում շատ են, սակայն երիտասարդները, ցավոք, բավականաչափ իրազեկ չեն:
Իսկ սա մեր նախագծի սկիզբն է միայն: Առջևում նոր հանդիպումներ են: Հետևե՛ք, մեր ընթացքին:
Հեղինակ` Լեյլի Թադևոսյան