- Main
- Node
- Աշխարհագրական ուսանողական օլիմպիադա
May 21, 2019 | 14:30
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Աշխարհագրական ուսանողական օլիմպիադա
Ապրիլի 25-ին ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ՈՒԳԸ նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխարհագրական համալսարանական օլիմպիադան:
Օլիմպիադայի հարցերի կազմումն ու ամբողջ միջոցառման մտահաղացումը պատկանում է ֆակուլտետի ՈՒԳԸ նախագահ, կայուն զբոսաշրջություն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողուհի՝ Վեներա Ատլուկյանին: Նրա խոսքով թեստում ներառված հարցերը վերաբերում են և ՛ ընդհանուր աշխարհագրությանը, և՛ բուն Հայաստանին, որոնք իրենցից ենթադրում են ինչպես իմացական, այնպես էլ տրամաբանական պատասխաններ: Օլիմպիադայի մասնակիցների թվում էին ինչպես ներֆակլուտետային, այնպես էլ արտաֆակուլտետային և անգամ այլ ԲՈՒՀ-երի ուսանողներ: Բացման խոսքով հանդես եկավ ֆակուլտետի դեկան Մ. Գրիգորյանը, ով ողջունեց ուսանողներին և ոգևորեց, մասնակցության համար, ինչպես նաև՝ հայտնեց իր շնորհակալությունը ՈՒԳԸ-ին նման միջոցառման կազմակերպման համար և հույս հայտնեց, որ հաջորդիվ ևս կլինեն նմանատիպ միջոցառումներ, իսկ մասնակիցների թիվը կկրկնապատկվի: Բացման խոսքով հանդես եկավ նաև ԵՊՀ ՈՒԳԸ նախագահի ժ/պ Անի Հակոբյանը: Նա իր խոսքում նշեց, որ ՈՒԳԸ-ն ինչպես միշտ, այնպես էլ այս անգամ շարունակում է բարձր որակի միջոցառումների կազմակերպումը և հավելեց, որ հույս ունի, թե օլիմպիադայի արդյունքները ևս բարձր որակ ապահովող կլինեն:
Օլիմպիադայի արդյունքները երկար սպասեցնել չտվեցին: Մայիսի 2-ին, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ ֆակուլտետային ՈՒԳԸ կողմից կազմակերպված Աշխարհագրական համալսարանական օլիմպիադայի արդյունքների ամփոփման և պարգևատրման փուլը:
Արդյունքները խոստումնալից էին: Օլիմպիադայի 1-ին կարգին արժանացավ քարտեզագրություն և կադաստրային գործ բաժնի 2-րդ կուրսի ուսանող Էդգար Ճաղարյանը, 2-րդ և 3-րդ կարգ զբաղեցրին նույն բաժնի, նույն կուրսի ուսանողներ` Աշխեն Սարուխանյանը և Թաթուլ Սահակյանը: Ուսանողները պարգևատրվեցին պատվոգրերով և գրքերով:
Նյութի հեղինակներ` Արմինե Թովմասյան, Լիլիթ Զաքարյան