Հռետորիկա
Մայիսի 2ից սկսած ամեն հինգշաբթի օրը ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ՈւԳԸ-ի նախաձեռնությամբ անց է կացվում հռետորական հմտություններին վերաբերվող սեմինար քննարկումը։
Հանդիպումների ընթացքում մեր շարքին էին միացել ուսանողներ տարբեր ֆակուլտետներից և բաժիններից։
Բանախոսն էր ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դոցենտ, փ.գ.թ, Մովսես Դեմիրճյանը։
Հանդիպումների ընթացքում նախ բանախոսն անդրադարձ կատարեց հռետորիկայի պատմությանը, ներկայացրեց հռետորի խոսքն ավելի համոզիչ ներկայացնելու հնարքներ: Այնուհետև խոսեց հռետորին ներկայացվող պահանջների մասին, մասնավորապես, թե ինչ պետք է անի կամ չպետք է անի հռետորը լսարանին գրավելու համար, ինչպիսի արտաքին հատկանիշներ պետք է ունենա և ինչ միմիկա, պանտոմիմիկա պետք է դրսևորի խոսքը համոզիչ դարձնելու և լսարանին գրավելու համար, ինչպիսի հնարքներ է պետք կիրառել փաստարկման համար և, որ հնարքներն են, որ անթույլատրելի են։
Հեղինակ՝ Ծաղիկ Միքայելյան