June 24, 2019 | 17:02
Կրթություն
Գիտություն
Ուսանողական
Սեմինարի ընթացքում խոսվեց համաշխարհային խոշոր հանքարդյունաբերական համալիրների, ՀՀ-ում գործող արդյունահանող ընկերությունների մասին։ Խոսվեց հանքարդյունաբերության ոլորտի շահութաբերության, հնարավոր ռիսկերի, բնապահպանական կողմի կարևորության և ստեղծված իրավիճակի մասին: Պարոն Մովսեսյանն անդրադարձ կատարեց նաև Հայաստանում գործող մեծ վտանգավորություն ունեցող հանքերի և դրանց հասցված վնասների շուրջ: Խոսվեց պատասխանատու հանքարդյունաբերության գաղափարի և դրա կարևորության մասին:
Սեմինարի ավարտին հնչեցին մի շարք հարցեր, որոնք ստացան իրենց ամփոփ պատասխանները: Սեմինարը հանրամատչելի էր և հետաքրքիր, դա էր վկայում սեմինարին մասնակցությունը այլ` ոչ երկրաբանական կորպուսի ուսանողների կողմից:
Նյութի հեղինակ` Լիլիթ Զաքարյան