Type:
Bachelor
Speciality:
056802.01.6 - Ֆինանսական մաթեմատիկա
Specification:
056802.01.6 - Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա
Qualification awarded:
Ֆինանսական մաթեմատիկայի բակալավր
Program academic year:
2023/2024
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
«ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգ», ՀՀ կառավարության որոշում ( 7 ապրիլի 2022 թվականի N 476 -Ն):
Ընդունելության քննություններն են`
Մաթեմատիկա (գրավոր)
ֆիզիկա կամ անգլերեն (գրավոր)
Հայոց լեզու (գրավոր, ոչ մրցութային):
Ընդունելության քննություններն են`
Մաթեմատիկա (գրավոր)
ֆիզիկա կամ անգլերեն (գրավոր)
Հայոց լեզու (գրավոր, ոչ մրցութային):
2. Objectives (Purpose)
պատրաստել ֆինանսական ոլորտում աշխատող մաթեմատիկոսների՝ ֆինանսական վերլուծաբաններ, ակտուարներ, ֆինանսական գործիքների ծրագրավորողներ, ֆինանսական հոսքերի կառավարիչներ, ռիսկերի կառավարիչներ, որոնք կարող են աշխատել ներդրումային, հեջինգային, բանկային և այլ ֆինանսական և ոչ ֆինանսական հաստատություններում:
3. Programme learning outcomes
- ներկայացնել մաթեմատիկական անալիզի, վերլուծական երկրաչափության, հավանականությունների տեսության և կիրառական վիճակագրության հիմունքները,
- մեկնաբանել ստացված արդյունքները, ներկայացնել գործնական խնդիրների լուծման ձևերը և տարբերակները,
- ներկայացնել ակտուարական մոդելավորման մեթոդները և ներդրումային գործունեության ակտուարական ասպեկտները,
- ձևակերպել ապահովագրության առանձնահատկությունները և հիմնախնդիրները, վերաապահովագրության սկզբունքները, բացատրել միջազգային գործարար միջավայրում ապահովագրական գործունեության առանձնահատկությունները,
- ներկայացնել ներդրումային պորտֆելի կառուցման և կառավարման հիմունքները, բացատրել ածանցյալ գործիքների օգտագործման սկզբունքները ներդրումային պորտֆելի կառուցման մեջ,
- ներկայացնել քանակական, վիճակագրական, օպտիմիզացիոն և էկոնոմետրիկական հիմնական մեթոդներն ու մոդելները, որոնք օգտագործվում են միկրո և մակրոտնտեսագիտական և ֆինանսական վերլուծությունների, ռիսկերի կառավարման որոշումների կայացման նպատակներով:
- նախագծել ընդունվելիք որոշումների հնարավոր տարբերակները` ռիսկի և անորոշության պայմաններում, արդի քանակական և վիճակագրական մեթոդների կիրառմամբ կանխատեսելի և կառավարելի դարձնել ռիսկերը առկա՝ լավագույն տեղեկատվության հիման վրա,
- վերլուծել և գնահատել տնտեսական իրավիճակը, կանխատեսել տնտեսության զարգացման հեռանկարները մակրո և միկրոմակարդակով՝ մաթեմատիկական և վիճակագրական մեթոդների և մոդելների միջոցով,
- գնահատել ապահովագրության, վերաապահովագրության և սնանկացման հետ կապված ռիսկերը և դրանց նվազեցման կամ կառավարելի դարձնելու տարբերակները,
- դասակարգել ֆինանսական տարբեր գործիքներ՝ մատնանշելով դրանց կիրառության ոլորտները և նպատակահարմարությունը, օգտագործել ֆինանսական ածանցյալ գործիքները, մեկնաբանել կորպորատիվ կառավարման առանձնահատկությունները,
- օգտագործել մասնագիտական ծրագրային փաթեթներ (Matlab, MS Excel, Phyton) գործնական խնդիրների լուծման նպատակով,
- կիրառել մաթեմատիկական անալիզի, բարձրագույն հանրահաշվի, վերլուծական երկրաչափության, հավանականությունների տեսության և կիրառական վիճակագրության մեթոդները՝ գործնական խնդիրների լուծման նպատակով:
- որոշումներ ընդունել անորոշության պարագայում՝ շարունակաբար փոփոխվող միջավայրի պայմաններում փնտրելով ադեկվատ լուծումներ,
- աշխատել տվյալների մեծ բազաների հետ, դրանց օգնությամբ իրականացնել ազդեցությունների գնահատումներ, վերլուծություններ և կանխատեսումներ,
- մասնակցել քննարկումների, փաստարկել և ներկայացնել սեփական տեսակետը, կատարել թիմային աշխատանք,
- օգտվել մասնագիտական գրականությունից (այդ թվում՝ օտարալեզու), պատրաստել գիտական զեկուցումներ, մասնագիտանալ գիտության և տնտեսության տարբեր բնագավառներում, որտեղ պահանջվում են ռացիոնալ մտածողություն, վերլուծական ունակություններ, տրամաբանություն,
- լինել բազմակողմանի զարգացած, գրագետ քաղաքացի՝ պատրաստ հաղթահարել առօրյա մարտահրավերները:
4. Assessment modes
ԵՊՀ-ում գործում է ուսանողների գիտելիքների պարբերական ստուգման և գնահատման բազմագործոն համակարգ, որը ներառում է հետևյալ բաղադրիչները. 1. դասընթացի (ուսումնական մոդուլի) ենթաբաժինների յուրացման գնահատում կիսամյակի ընթացքում (2 ընթացիկ քննություն), 2. դասընթացի (ուսումնական մոդուլի) առանձին թեմաների ընթացիկ ստուգումներ կիսամյակի ընթացքում, 3. ծրագրով նախատեսված ինքնուրույն առաջադրանքների կատարման և յուրացման ստուգում և գնահատում կիսամյակի ընթացքում (ինքնուրույն աշխատանք), 4. ծրագրով նախատեսված ինքնուրույն և/կամ խմբային հետազոտական աշխատանքի կատարման գնահատում կիսամյակի ընթացքում (հետազոտական աշխատանք, որը փոխարինում է ընթացիկ քննություններից որևէ մեկին), 5. դասընթացին մասնակցության գնահատում (մասնակցություն), 6. ամբողջ դասընթացի (ուսումնական մոդուլի) եզրափակիչ գնահատում քննաշրջանում, որը ենթադրում է դասընթացի համար սահմանված կրթական վերջնադյունքների ձեռքբերման մակարդակի գնահատում: Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝ 1. եզրափակիչ գնահատումով, 2. առանց եզրափակիչ գնահատման, 3. առանց ընթացիկ քննությունների գնահատման, 4. ստուգարքային: Յուրաքանչյուր դասընթացի գնահատման բաղադրիչները կրթական մասնագրում, իսկ բաղադրիչի կշիռը վերջնական գնահատականում որոշում է դասախոսը՝ համաձայնեցնելով ամբիոնի հետ։
5. Alumni future career opportunities
Շրջանավարտները կարող են մասնագիտական աշխատանք իրականացնել՝
. ֆինանսական կազմակերպություններում՝
. առևտրային բանկերում,
. վարկային կազմակերպություններում,
. ներդրումային ընկերություններում,
. FinTech կազմակերպություններում,
. ապահովագրական ընկերություններում,
. կենսաթոշակային հիմնադրամներում,
· ոչ ֆինանսական կազմակերպություններում՝
. «Օհանյան բրենդի կոմպանի» ՓԲԸ-ում,
. «Սիլ կապիտալ քոնսթրաքշն» ՓԲԸ-ում,
. «Բեթ քոնսթրաքթ» բուքմեյքերական ընկերությունում,
. «Սոֆթ կոնստրակտ» ՍՊԸ-ում,
· պետական համակարգի հաստատություններում՝
. ՀՀ կենտրոնական բանկում,
. ՀՀ ֆինանսների նախարարությունում,
. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում,
. ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում:
. ֆինանսական կազմակերպություններում՝
. առևտրային բանկերում,
. վարկային կազմակերպություններում,
. ներդրումային ընկերություններում,
. FinTech կազմակերպություններում,
. ապահովագրական ընկերություններում,
. կենսաթոշակային հիմնադրամներում,
· ոչ ֆինանսական կազմակերպություններում՝
. «Օհանյան բրենդի կոմպանի» ՓԲԸ-ում,
. «Սիլ կապիտալ քոնսթրաքշն» ՓԲԸ-ում,
. «Բեթ քոնսթրաքթ» բուքմեյքերական ընկերությունում,
. «Սոֆթ կոնստրակտ» ՍՊԸ-ում,
· պետական համակարգի հաստատություններում՝
. ՀՀ կենտրոնական բանկում,
. ՀՀ ֆինանսների նախարարությունում,
. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում,
. ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում:
6. Resources and forms to support learning
Տպագիր, էլեկտրոնային, համացանցային գրականություն, համակարգչային սենյակներ։
7. Educational standards or programme benchmarks used for programme development
1. ՀՀ որակավորումների ազգային շրջանակ, հաստատված ՀՀ կառավարության 2016թ., հուլիսի 7-ի N 714-Ն որոշմամբ:
2. «Մաթեմատիկա» որակավորումների ոլորտային շրջանակ, 2022թ.:
Օգտագործվել են Մոսկվայի և Լոնդոնի պետական համալսարանների, Քեմբրիջի, Մանչեսթերի, Ցյուրիխի, Քոլամբիայի համալսարանների բակալավրիատի ֆինանսական մաթեմատիկայի կրթական ծրագրերը
2. «Մաթեմատիկա» որակավորումների ոլորտային շրջանակ, 2022թ.:
Օգտագործվել են Մոսկվայի և Լոնդոնի պետական համալսարանների, Քեմբրիջի, Մանչեսթերի, Ցյուրիխի, Քոլամբիայի համալսարանների բակալավրիատի ֆինանսական մաթեմատիկայի կրթական ծրագրերը
8. Requirements for the academic staff
Դասախոսական կազմում ընդգրկված կլինեն գիտնական դասախոսներ, որոնք ունեն մագիստրոսի կրթական աստիճան և/կամ գիտական աստիճան համապատասխան բնագավառում։ Տիրապետում են ուսուցման ժամանակակից մեթոդներին և գործիքներին: Խստորեն հետևում են «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի «Բարեվարքության (Էթիկայի) կանոնագրքի» պահանջներին, տիրապետում են ծրագրի շրջանակներում գիտատեխնիկական նորություններին և ունեն դասավանդման փորձ և նորարարական մոտեցումներ:
Ծրագիրն իրականացնող դասախոսներին ներկայացվում են հետևյալ պահանջները.
1. Ընդհանրական կարողություններ.
- դասընթացի ծրագիր կազմելու հմտություն,
- դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն,
- հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն,
- գիտելիքները ուսանողներին հիմնարար փոխանցելու կարողություն:
2. Մասնագիտական կարողություններ.
տեսական և կիրառական մեխանիկայի, հոծ միջավայրի մեխանիկայի և կիրառությունների, ղեկավարման տեսության, օպտիմիզացիայի կամ մեխանիկայի այլ կիրառությունների, մաթեմատիկայի, հաշվողական մաթեմատիկայի, ծրագրավորման և տեղեկատվական արդի տեխնոլոգիաների հմուտ մասնագետներ:
3. Ընդհանուր պահանջներ.
- գիտական աստիճան և/կամ կոչում ֆիզիկամաթեմատիկական կամ տեխնիկական մասնագիտություններով,
- գիտական հոդվածների հեղինակ,
- մասնագիտական դասընթացների դասավանդման փորձ:
Ծրագիրն իրականացնող դասախոսներին ներկայացվում են հետևյալ պահանջները.
1. Ընդհանրական կարողություններ.
- դասընթացի ծրագիր կազմելու հմտություն,
- դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն,
- հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն,
- գիտելիքները ուսանողներին հիմնարար փոխանցելու կարողություն:
2. Մասնագիտական կարողություններ.
տեսական և կիրառական մեխանիկայի, հոծ միջավայրի մեխանիկայի և կիրառությունների, ղեկավարման տեսության, օպտիմիզացիայի կամ մեխանիկայի այլ կիրառությունների, մաթեմատիկայի, հաշվողական մաթեմատիկայի, ծրագրավորման և տեղեկատվական արդի տեխնոլոգիաների հմուտ մասնագետներ:
3. Ընդհանուր պահանջներ.
- գիտական աստիճան և/կամ կոչում ֆիզիկամաթեմատիկական կամ տեխնիկական մասնագիտություններով,
- գիտական հոդվածների հեղինակ,
- մասնագիտական դասընթացների դասավանդման փորձ: