ՏՏԿՀ կենտրոնը հայտարարում է ընդունելություն «Տեղեկատվական համակարգերի մշակում» ծրագրի շրջանակում: Մագիստրոսական ծրագիրը բազմամյա կրթական ծրագիր է՝ հարմարեցված ոլորտի ժամանակակից պահանջներին: Ծրագիրը մշակվել է «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտությամբ պետական կրթական չափորոշիչի հիման վրա:
«Տեղեկատվական համակարգերի մշակում» ծրագիրը համապատասխանեցված է Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի «Фундаментальная информатика и информационные технологии» մագիստրոսական ծրագրին, Կիևի պետական համալսարանի «Теория и технология программирօвания» մասնագիտացմանը, Ստանֆորդի համալսարանի «Computer Science» ծրագրին և Գերմանիայի Քիլի (Kiel) համալսարանի «Information Systems» մագիստրոսական ծրագրին:
ԱՆՎՃԱՐ սովորելու հնարավորություն ունեն քննությունից ամենաբարձր միավորները ստացած լավագույն երեք ուսանողները։
Մասնագիտությամբ աշխատող ուսանողների ուսման վճարը փոխհատուցվում է՝ վճարված եկամտային հարկի գումարի վերադարձի հաշվին (տե՛ս՝ «Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին կառավարության որոշումը»):
Բակալավրիատում 19 միավորից բարձր միջին որակական գնահատական (ՄՈԳ) ապահոված ուսանողներն ընդունվում են ՏՏԿՀ կենտրոնի մագիստրատուրայի ԱՆՎՃԱՐ համակարգ՝ առանց ընդունելության քննությունների:
Մագիստրոսական ծրագրում սովորելու հնարավորություն ունեն հարակից մասնագիտությամբ բակալավրի դիպլոմ ունեցող դիմորդները:
ՏՏԿՀ կենտրոն ընդունելությունը կատարվելու է՝ համաձայն «ԵՊՀ մագիստրատուրայի ընդունելության կարգ»-ի պահանջների:
ՏՏԿՀ կենտրոն ընդունելության համար պահանջվող դիմումների և փաստաթղթերի ընդունումը կատարվում է առցանց եղանակով՝ admission.ysu.am կայքէջի միջոցով (տե՛ս՝ «Դիմում-հայտի լրացման կարգ» բաժնում):
1-ին փուլ
Մագիստրատուրայի ընդունելության 1-ին փուլի փաստաթղթերն ընդունվում են ս․թ. հունիսի 1-ից հունիսի 28-ը՝ մինչև ժամը 18:00-ն, առցանց եղանակով՝ admission.ysu.am կայքէջի միջոցով:
1-ին փուլի ընդունելության քննություններն անցկացվելու են ս․թ. հուլիսի 2-ին՝ ժամը 10։00-ին:
Վճարովի համակարգ ընդունված դիմորդների ուսման վճարի (2024/2025 ուսումնական տարվա յուրաքանչյուր կրթական ծրագրի համար նախատեսված 1-ին կիսամյակի ուսման վճարի առնվազն 25%-ը) վճարման վերջնաժամկետն է ս․թ. հուլիսի 18-ը:
2-րդ փուլ
Մագիստրատուրայի ընդունելության 2-րդ փուլի փաստաթղթերն ընդունվում են ս․թ. հուլիսի 8-ից օգոստոսի 16-ը՝ մինչև ժամը 18:00-ն, առցանց եղանակով՝ admission.ysu.am կայքէջի միջոցով:
2-րդ փուլի ընդունելության քննություններն անցկացվելու են ս․թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 10։00-ին:
Վճարովի համակարգ ընդունված դիմորդների ուսման վճարի (2024/2025 ուսումնական տարվա յուրաքանչյուր կրթական ծրագրի համար նախատեսված 1-ին կիսամյակի ուսման վճարի առնվազն 25%-ը) վճարման վերջնաժամկետն է ս․թ. օգոստոսի 30-ը:
Պահանջվող փաստաթղթերը
- Մագիստրատուրայի ընդունելության լրացված դիմում-հայտ,
- բարձրագույն կրթության դիպլոմի և հավելվածի բնօրինակները,
- արտասահմանյան բուհի դիպլոմ ներկայացնելու դեպքում՝ նաև Ակադեմիական փոխճանաչման և շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնից տեղեկանք դիպլոմի համարժեքության մասին,
- 1 լուսանկար (3x4 չափսի),
- զինվորական գրքույկի (առկայության դեպքում) բնօրինակը (1-4-րդ և 18-19-րդ էջերը),
- անձնագրի կամ նույնականացման քարտի բնօրինակը,
- ընդունելության ծառայությունների համար գանձվող վճարման անդորրագիրը:
«Տեղեկատվական համակարգերի մշակում» կրթական ծրագիր․ 2024-2025 ուստարի
Մասնագիտությունը | Տեղեկատվական համակարգեր |
Ուսուցման ձևը | Առկա |
Տևողությունը | 2 տարի |
Ուսման վարձի չափը | 900 հազար ՀՀ դրամ |
Շնորհվող որակավորումը | Ինֆորմատիկայի մագիստրոս |
Քննության ձևաչափը | Բանավոր |
Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
Ծրագրի դիմորդը պետք է ունենա․
- բակալավրի դիպլոմ՝ բնագիտական որևէ մասնագիտությամբ,
- մաթեմատիկական պատրաստվածություն,
- ծրագրավորման որոշակի փորձ,
- անգլերենի իմացություն եվրոպական լեզվական առնվազն A2 մակարդակով:
Ծրագրի նպատակները
Ծրագիրը նպատակ ունի ուսանողներին տրամադրելու.
- տեղեկատվական համակարգերի մշակման համար անհրաժեշտ գիտելիք և իմացություն (կոմպյուտերագիտության տեսական հիմունքներ, ծրագրավորման պարադիգմներ և տեխնոլոգիաներ),
- գործնական մասնագիտական կարողություններ (ծրագրային կիրառությունների և տվյալների բազաների մշակում, թվային սխեմաների թեստավորում),
- ընդհանուր կարողություններ, որոնք կարող են օգտագործվել շրջանավարտի մասնագիտական կարիերայի ընթացքում (ստացած գիտելիքի ստեղծագործաբար կիրառում, գիտական բանավեճերի վարում, մասնագիտական էթիկայի նորմերի պահպանում)։
Ծրագրի կրթական վերջնարդյունքները
Ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի պարզաբանելու կոմպյուտերագիտության տեսական հիմունքները, ձևակերպելու պրոցեսների նախագծման և իրականացման սկզբունքները, ստեղծելու տեղեկատվական համակարգեր, կառուցելու տվյալների բազաներ, մասնակցելու համակարգային ծրագրերի մշակման աշխատանքների, նախագծելու և թեստավորելու թվային սխեմաներ, կառուցելու Web դինամիկ և ցանցային կիրառություններ, պատրաստելու գիտական հոդվածներ, զեկուցումներ, վարելու գիտական բանավեճեր:
Պրակտիկա
Տարիներ շարունակ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի մագիստրատուրայի ուսանողների մեծամասնությունն աշխատում է մասնագիտությամբ ՏՏ ոլորտի տարբեր ընկերություններում, և հենց այնտեղ էլ կազմակերպվում է նրանց պրակտիկան: Չաշխատող ուսանողների համար պրակտիկան կազմակերպվում է ՏՏ կենտրոնի ստորաբաժանումներում իրականացվող նախագծերում:
Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
«Տեղեկատվական համակարգերի մշակում» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել ՏՏ ոլորտում գործող ձեռնարկություններում՝ զբաղեցնելով հետևյալ պաշտոնները.
Կրթական հաստատություններում՝
- կոմպյուտերագիտության բնագավառի առարկաներ դասավանդող մասնագետ,
ՏՏ ոլորտի ընկերություններում՝
- համակարգեր նախագծող և մշակող,
- տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ,
- համակարգեր մշակող խմբի ղեկավար։
Դասընթացների ցանկը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ
- Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական ոլորտում (ժամանակակից բջջային հավելվածների մշակում)
- Հետազոտության պլանավորում և մեթոդներ
- Օտար լեզու
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ (ՊԱՐՏԱԴԻՐ)
- Տվյալների բազաների պարադիգմներ
- Օբյեկտային կողմնորոշմամբ վերլուծություն և նախագծում
- Տվյալների բազաների համակարգերի հիմնահարցեր
- Բնական լեզվի մշակման ներածություն
- Տվյալների բազաների համակարգերի սկզբունքներ
- Հաշվողական համակարգերի նախագծման տեսություն
- Վեբ և մոբայլ կիրառությունների նախագծում և մշակում
- Էլեկտրոնային սարքերի և համակարգերի թեստավորում
- Օպերացիոն համակարգեր
- Ամպային հաշվարկներ
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ (ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ)
- .Net միջավայր և CLR
- Ծրագրային համակարգերի թեստավորում և որակի հավաստում
- Կոմպիլյատորների կառուցման հիմնահարցեր
- Նանոչափական էլեկտրոնային սարքերի և համակարգերի թեստավորման հարցեր
- Մեքենայական ուսուցում
- Նեյրոնային ցանցեր
- Ներդրված համակարգերի նախագծում
- Տվյալների բազաների տեխնոլոգիաներ
- Ծրագրավորման պարադիգմներ
- Մեծ տվյալների ղեկավարում և անալիտիկա
Ընդունելության քննության
ՀԱՐՑԱՇԱՐ
1. Կոմպյուտերային ճարտարապետություն և օպերացիոն համակարգեր
- Տվյալների ներկայացումը և նրանց մշակման հրամանները Intel X86 պրոցեսորներում
- Պրոցեդուրայի կանչի, ընդհատումների, բացառությունների իրականացումը Intel X86 պրոցեսորներում
- Հիշողության կազմակերպումը պաշտպանված ռեժիմում
- Բազմախնդիր մեխանիզմ, պրոցեսներ և հոսքեր
- Մուտքի և ելքի կազմակերպում. պորտեր, հրամաններ, ընդհատումներ
2. Օբյեկտային կողմնորոշմամբ ծրագրավորում
- Օբյեկտային կողմնորոշմամբ ծրագրավորում․ դասեր և օբյեկտներ․ տվյալներ և գործողություններ․ կոնստրուկտորներ և դեստրուկտորներ
- Ինկապսուլյացիայի հասկացություն․ դասի փակ, բաց և պաշտպանված անդամներ․ ստատիկ անդամներ․ հաստատուն ֆունկցիաներ․ օրինակներ
- Ժառանգականության հասկացություն․ օրինակներ․ ժառանգականության տեսակներ
- Պոլիմորֆիզմի հասկացություն․ վիրտուալ և մաքուր վիրտուալ ֆունկցիաներ․ օգտագործման օրինակներ
- Ռեկուրսիվ ծրագրավորում․ ռեկուրսիայի կազմակերպում․ օրինակներ
3. Տվյալների կառուցվածքներ և ալգորիթմներ
- Միակապ և երկկապ ցուցակներ․ որոնման, ավելացման և հեռացման գործողություններ․ օգտագործման օրինակ
- Պահունակներ․ կիրառություններ հաջորդական և կապակցված ներկայացման եղանակներ
- Հերթեր․ կիրառություններ․ հաջորդական և կապակցված ներկայացման եղանակներ
- Առաջնայնություններով հերթեր․ կիրառություններ․ իրականացման եղանակներ
- Երկուական որոնման ծառեր․ տարրի որոնման և ավելացման գործողություններ
- Երկուական որոնման ծառեր․ տարրի հեռացման գործողություն
- Տողում փակագծերի հաշվեկշռի ստուգում․ իրականացում C++ լեզվով
- Երկուական որոնում կարգավորված զանգվածում․ իրականացում C++ լեզվով․ բարդության գնահատում
- Կարգավորված զանգվածների միաձուլում․ իրականացում C++ լեզվով․ բարդության գնահատում
- Ներդրումներով տեսակավորում․ իրականացում C++ լեզվով․ բարդության գնահատում
4. Դիսկրետ մաթեմատիկա
- Բինար հարաբերություններ․ գործողություններ բինար հարաբերությունների հետ․ կարգի և համարժեքության հարաբերություններ
- Գրաֆներ․ ուղորդված և չուղղորդված գրաֆներ․ գրաֆի կապակցվածության կոմպոնենտներ․ Էյլերյան և Համիլտոնյան ցիկլեր
- Բուլյան ֆունկցիաներ․ Բուլյան ֆունկցիայի ներկայացումը դիզյունկտիվ նորմալ ձևով․ օրինակներ
- Կանոնավոր արտահայտություններ և լեզուներ․ օրինակներ
- Վերջավոր ավտոմատներ․ օրինակներ․ վերջավոր ավտոմատով ճանաչվող լեզու
5. Տվյալների բազաներ
- Տվյալների ռելացիոն մոդել․ ռելացիոն հանրահաշիվ․ հանրահաշվական ծրագրերի օրինակներ
- Էություն-կապ մոդել․ տվյալների բազաների նախագծերի օրինակներ
- ER-գծապատկերներից դեպի ռելացիոն սխեմաների անցման կանոնները․ օրինակներ
- Երրորդ և Բոյս-Կոդի նորմալ ձևերը և դրանց բերման ալգորիթմները․ օրինակներ
- Հարցումների SQL լեզու․ հարցումների օրինակներ
ՏՏԿՀ կենտրոնի մագիստրատուրա ընդունելության քննության
ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Տվյալների կառուցվածքներ
- Robert Sedgewick. Algorithms in C++. Parts 1-4. Fundamentals. Data Structures. Sorting. Searching. Addison-Wesley, 1999 /Русский перевод: Роберт Седжвик. Фундаментальные алгоритмы на C++. Части 1-4. Анализ, Структуры данных, Сортировка, Поиск. Издательство “ДиаСофт”, 2001/.
- D. E. Knuth. The Art of Computing Algorithms: Fundamental Algorithms, volume 1Addison-Wesley, 3rd edition, 1998 /Русский перевод: Дональд Э. Кнут. Искусство программирования. Том1. Основные алгоритмы. 3-е издание. Изд. дом “ Вильямс”, 2000/.
- D. E. Knuth. The Art of Computing Algorithms: Sorting and Searching, volume 3. Addison-Wesley, 2nd edition, 1998 /Русский перевод: Дональд Э. Кнут. Искусство программирования. Том3. Сортировка и поиск. 2-е издание. Изд. дом “ Вильямс”, 2000/.
Ընդհանրացված ծրագրավորում C++ լեզվով
- P. J. Plauger, A. A. Stepanov, M. Lee, D. Musser. The C++ standard template library. Prentice Hall, 2001. /Русский перевод: Дж. Плаугер, А. Степанов, М. Ли, Д. Массер. STL- стандартная библиотека шаблонов. “БХВ-Петербург”, 2004/.
- Matthew H Austern. Generic Programming and the STL: Using and Extending the C++ Standard Template Library, Addison-Wesley, 1999. /Русский перевод: М. Остерн. Обобщенное программирование и STL: Использование и наращивание стандартной библиотеки шабломов в C++. – Санкт-Петербург, 2004․
- H. M. Deitel, P. J. Deitel. C++: How to program. Prentice Hall, 3rd edition, 2001. /Русский перевод: Х. М. Дейтел, П. Дж. Дейтел. Как программировать на C++. Третье издание. -- Москва, “Изд-во БИНОМ”, 2001/.
Նախագծման շաբլոններ
- G. Booch, J. Rumbaugh, and I. Jacobson. The Unified Modeling Language User Guide, Addison-Wesley, 1999 /Русский перевод: Г․ Буч, Дж. Рамбо, А. Джекобсон. Язык UML. Руководство пользователя. --ДМК, 2000/.
- E. Gamma, R. Helm, R. Johnson, J. Vlissides. Design Patterns: Elements of Reusable Object-Oriented Software, Addison-Wesley, 1995 /Русский перевод: Э. Гамма, Р. Хелм, Р. Джонсон, Дж. Влиссидес. Приемы объектно-ориентированного программирования. Паттерны проектирования. – Питер, 2001/.
Ալգորիթմների վերլուծություն և նախագծում
- Thomas H. Cormen, Charles E. Leiserson, Ronald L. Rivest, Clifford Stein. Introduction to Algorithms. The MIT Press, 2nd edition, 2001 /Русский перевод: Т. Кормен, Ч. Лейзерсон, Р. Ривест, К. Штейн. Алгоритмы: построение и анализ. -- М. МЦНМО, 2006/.
- Alfred A. Aho, John E. Hopkroft, Jeffrey D. Ullman. Data Structures and Algorithms, Addison-Wesley, 2000 /Русский перевод: А. Ахо, Дж. Хопкрофт, Дж. Ульман. Цртуктуры данных и алгоритмы. -- Изд. дом “Вильямс”, 2000/.
Կոմպյուտերների ճարտարապետություն
- Э. Таненбаум. Архитектура компьютера. 4-е издание, Питер, 2003.
- Юров В., Хорошенко С. Assembler, учебный курс, Питер, 1999.
- IA-32 Intel Architecture. Software Developer’s Manual. Volume 3. System Programming Guide, 2002.
Տվյալների բազաների համակարգերի հիմունքներ
- Д. Ульман, Д. Уидом, Введение в системы баз данных, 2000.
- Г. Гарсиа – Молина, Д. Ульман, Д. Уидом, Системы баз данных, полный курс, 2003.
- К. Дейт, Введение в системы баз данных, 2005.
- Д. Мейер, Теория реляционных баз данных, 1985.
Ծրագրավորման հիմունքներ
- Х. М. Дейтел, П. Дж. Дейтел, Как программировать на C++, изд. БИНОМ, Москва, 2001.
Օպերացիոն համակարգեր
Հիմնական գիրք՝
- A. Tanenbaum, "Modern Operating Systems", 2nd Edition, Prentice-Hall, 2001.
Այլ գրքեր՝
- J. Richter, Programming Applications for Windows, Microsoft Press, 1999.
- M. Rochkind, Advanced Unix Programming, 2nd Edition, Addison-Wesley, 2004.
- U. Vahalia, Unix Internals, Prentice Hall, 1999.
- D. Solomon, M. Russinovich, Inside Microsoft Windows 2000, Microsoft Press, 2000.
Կոնտակտային տվյալներ
Հեռ․՝ (+374 60) 710 044, (+374 91) 782 396
Էլհասցե՝ elena@ysu.am