Դասախոսները՝ ըստ դասընթացների
Հետազոտության պլանավորում և մեթոդներ | Շուքուրյան Սամվել՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր |
Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական ոլորտում (ժամանակակից բջջային հավելվածների մշակում) | Հայրապետյան Դավիթ՝ տ.գ.թ., ասիստենտ |
Օտար լեզու (Անգլերեն) | Ոսկանյան Անահիտ՝ դասախոս |
Տվյալների բազաների պարադիգմներ | Մանուկյան Մանուկ՝ ֆ.մ.գ.թ., դոցենտ |
Օբյեկտային կողմնորոշմամբ վերլուծություն և նախագծում | Կոստանյան Արմեն՝ ֆ.մ.գ.թ., դոցենտ |
Տվյալների բազաների համակարգերի հիմնահարցեր (հետազոտական բաղադրիչով) | Մանուկյան Մանուկ՝ ֆ.մ.գ.թ., դոցենտ |
Բնական լեզվի մշակման ներածություն | Կոստանյան Արմեն՝ ֆ.մ.գ.թ., դոցենտ |
Տվյալների բազաների համակարգերի սկզբունքներ (հետազոտական բաղադրիչով) | Մանուկյան Մանուկ՝ ֆ.մ.գ.թ., դոցենտ |
Հաշվողական համակարգերի նախագծման տեսություն | Կոստանյան Արմեն՝ ֆ.մ.գ.թ., դոցենտ |
Web և մոբայլ կիրառությունների նախագծում և մշակում | Ավագյան Արթուր՝ տ.գ.թ., ասիստենտ |
Էլեկտրոնային սարքերի և համակարգերի թեստավորում | Վարդանյան Վալերի՝ ֆ.մ.գ.թ., դոցենտ |
Օպերացիոն համակարգեր | Շուքուրյան Սամվել՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Հարությունյան Գուրգեն՝ տ.գ.դ., պրոֆեսոր |
Ամպային հաշվարկներ | Մալխասյան Աննա՝ դասախոս |
.Net միջավայր և CLR | Վասիլյան Աշոտ՝ ֆ.մ.գ.թ., ասիստենտ | |
Ծրագրային համակարգերի թեստավորում և որակի հավաստում | Մկրտչյան Արթուր՝ դասախոս | |
Կոմպիլյատորների կառուցման հիմնահարցեր | Բադալյան Արմեն՝ ֆ.մ.գ.թ. | |
Նանոչափական էլեկտրոնային սարքերի և համակարգերի թեստավորման հարցեր | Հարությունյան Գուրգեն՝ տ.գ.դ., պրոֆեսոր | |
Մեքենայական ուսուցում | Հակոբջանյան Վազգեն՝ դասախոս | |
Նեյրոնային ցանցեր | Հակոբջանյան Վազգեն՝ դասախոս | |
Ներդրված համակարգերի նախագծում |
| |
Տվյալների բազաների տեխնոլոգիաներ (հետազոտական բաղադրիչով) | Մանուկյան Մանուկ՝ ֆ.մ.գ.թ., դոցենտ | |
Ծրագրավորման պարադիգմներ | Կոստանյան Արմեն՝ ֆ.մ.գ.թ., դոցենտ | |
Մեծ տվյալների ղեկավարում և անալիտիկա (հետազոտական բաղադրիչով) | Մանուկյան Մանուկ՝ ֆ.մ.գ.թ., դոցենտ |
Դասախոսներին ներկայացվող ընդհանուր և մասնագիտական պահանջներ
«Տեղեկատվական համակարգերի մշակում» կրթական ծրագրի շրջանակում դասավանդող պրոֆեսորադասախոսական կազմում ՏՏ ոլորտում ճանաչված փորձառու և հմուտ մասնագետներ են, որոնք, մանկավարժական գործունեությանը զուգահեռ, կատարում են գիտահետազոտական աշխատանքներ, որոնց արդյունքները տպագրվում են ինֆորմատիկայի և ՏՏ բնագավառի՝ բարձր ազդեցության գործակից ունեցող պարբերականներում ու միջազգային գիտաժողովների հոդվածների ժողովածուներում, հեղինակավոր միջազգային մի շարք գիտաժողովների կոմիտեների անդամներ են, ինչպես նաև ներգրավված են հայաստանյան և արտասահմանյան դրամաշնորհային ծրագրերում։
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
- Դասընթացի ծրագիր կազմելու հմտություն,
- դասաժամերը արդյունավետ օգտագործելու ունակություն,
- դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն,
- ուսանողների հետ անհատական աշխատանք կազմակերպելու կարողություն։
Հետազոտական
- Դասավանդվող նյութին աջակցող գիտական աղբյուրներ օգտագործելու կարողություն,
- տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում հետազոտական աշխատանքի փորձ (գրախոսվող ամսագրերում կամ ժողովածուներում տպագրված հոդվածներ),
- հետազոտական աշխատանք ղեկավարելու ունակություն:
Հաղորդակցման
- Մասնագիտական վերլուծություններ, բանավեճեր, քննարկումներ, ներկայացումներ կազմակերպելու կարողություն,
- ուսումնական նյութը, հետազոտության արդյունքները պատշաճ ներկայացնելու կարողություն,
- օտար լեզվի իմացություն՝ առնվազն անգլերենի B1 մակարդակին համապատասխան։
ՏՀՏ կիրառություն
- Էլեկտրոնային կրթական ռեսուրսների օգտագործման կարողություն, մասնավորապես՝
- էլեկտրոնային նյութերի (ներկայացումներ, առաջադրանքներ և այլն) կառուցում,
- քննությունների, քննարկումների և բանավեճերի կազմակերպում ուսուցման ղեկավարման համակարգի միջավայրում։
Այլ կարողություններ
- Մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն,
- բնագավառի արդի վիճակի իմացություն,
- ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողություններ
- Տեղեկատվական համակարգերի վերլուծության և նախագծման սկզբունքների իմացություն,
- տեղեկատվական համակարգերի օգտագործման կարողություն,
- տվյալների վերլուծության և ղեկավարման արդի մոտեցումների իմացություն,
- տվյալագիտության ժամանակակից պարադիգմների իմացություն,
- հեռահաղորդակցության և Web-տեխնոլոգիաների իմացություն,
- տեղեկատվական համակարգերում ֆինանսական հոսքերի ղեկավարման հիմունքների իմացություն,
- տեղեկատվական համակարգերի օգտագործմանն ու կառուցմանն առնչվող իրավական և էթիկայի նորմերի իմացություն։
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
- Գիտական աստիճան տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում,
- վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և (կամ) մեթոդական հրատարակությունների առկայություն, ինչպես նաև մասնակցություն գիտաժողովների և աշխատաժողովների։
Մանկավարժական փորձ
- Մասնագիտական դասընթացներ դասավանդելու առնվազն 5 տարվա փորձ,
- վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և (կամ) մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների։
Պրակտիկ աշխատանքի փորձ
- Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում։
Այլ պահանջներ
- Դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների նյութերի առցանց 100% առկայություն,
- ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։