Type:
Bachelor
Speciality:
023201.10.6 - Լեզվաբանություն
Specialisation:
023201.10.6 - Անգլերեն, ֆրանսերեն և հաղորդակցություն
Qualification awarded:
բակալավր
Programme academic year:
2023/2024
Mode of study:
Full time
Language of study:
Հայերեն
1. Admission criteria/requirements
.Ծրագրին կարող են դիմել միջնակարգ, նախնական կամ միջին մասնագիտական կրթության վկայական ունեցող դիմորդները:
. Ընդունելությունը կատարվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի», ՀՀ կառավարության որոշում ( 07.04.22 N 476-Ն):
.Դիմորդը հանձնում է հետևյալ ընդունելության քննությունները՝ օտար լեզու (ֆրանսերեն կամ անգլերեն գրավոր), հայոց լեզու և գրականություն (գրավոր):

2. Programme Objectives
Ծրագրի նպատակն է.
·պատրաստելու գործնական հաղորդակցության ոլորտի բարձրակարգ և մրցունակ մասնագետներ, որոնք ազատ կտիրապետեն ֆրանսերեն լեզվին, տվյալ լեզվով գործնական, միջմշակութային և միջանձնային հաղորդակցման մշակույթին,
·զարգացնելու ուսանողների ֆրանսերեն և անգլերեն հաղորդակցության իրազեկությունը իր բոլոր բաղադրիչներով՝ խոսքային, թարգմանչական, լեզվամշակութային և ճանաչողական,
.պատրաստելու մասնագետներ, որոնք կկարողանան աշխատել որպես թարգմանիչ (գրավոր և բանավոր), մանկավարժ, էքսկուրսավար։

3. Educational outcomes of the programme
- քննարկելու հաղորդակցության տեսության, արդի լեզվաբանության, ֆրանսերենի և անգլերենի հնչյունաբանության, հաղորդակցական քերականության, բառագիտության, լեզվի պատմության, թարգմանաբանության հիմնարար հասկացությունները և խնդիրները,
- ներկայացնելու ֆրանսերեն, անգլերեն և հայերեն քաղաքական, պատմամշակութային, գործնական հաղորդակցության ոլորտին առնչվող հարցերը և հիմնախնդիրները,
- ճանաչելու և քննարկելու ֆրանկոֆոն ժողովուրդների լեզվամշակութային համայնքներում ընդունված վարքի կաղապարները, կենսակերպն ու ոճերը, սովորույթներն ու մշակույթի նորմերը` համեմատելով դրանք հայ ժողովրդի պատմամշակութային ավանդույթների հետ։
- ճանաչելու հաղորդակցման տարբեր ոլորտներում ֆրանսերենի և անգլերենի գործառության առանձնահատկությունները, հաղորդակցության խոսքային և ոչ խոսքային միջոցները:
- ներկայացնելու հիմնարար և համակարգված տեսական և մեթոդաբանական գիտելիքներ ուսումնասիրող գիտակարգերի, տեսության և պատմության վերաբերյալ։
- արժևորելու լեզուն որպես աշխարհաճանաչողության միջոց, որն անքակտելիորեն կապված է բազմաբնույթ լեզվաբանական և ոչ լեզվաբանական գիտակարգերի և մարդկային հաղորդակցության հետ,
- համակարգելու և ընդհանրացնելու ստացած տեսական գիտելիքները և գործնական հմտությունները՝ օգտագործելով դրանք մասնագիտական գործունեություն իրականացնելիս,
- վերլուծելու լեզվի, գրականության, թարգմանության և հաղորդակցության տեսական և գործնական հիմնահարցերը,
- կատարելու ինքնուրույն գիտահետազոտական աշխատանք գործնական հաղորդակցության և հարակից այլ ոլորտներում,
- թարգմանելու տարաբնույթ տեքստեր՝ բացահայտելով դրանց առանձնահատկությունները, ենթատեքստերը, ներտեքստային կապերը, բառապաշարի շերտերը, տեքստերում առկա ազգայինի և համընդհանուրի դրսևորումները և այլ հարցեր:
- օգտվելու հաղորդակցական-տեղեկատվական տարատեսակ աղբյուրներից,
- վերլուծելու մասնագիտական փաստեր և կատարելու հետևություններ,
- կիրառելու և զարգացնելու ձեռք բերած գիտելիքները,
- կազմակերպելու ինքնուրույն և խմբային աշխատանքներ, թիմային քննարկումներ, մասնագիտական բանավեճեր և այլն,
- ցուցաբերելու ստեղծագործական մոտեցում լեզուն և հաղորդակցության տարբեր ձևերը համադրելու գործում:
4. Assessment methods
Ըստ ուսումնական պլանի նախատեսված դասընթացները տարբերակում են 4 տեսակի գնահատման ձև.
1.Եզրափակիչ գնահատումով դասընթաց
2.Առանց եզրափակիչ գնահատման դասընթաց
3.Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթաց
4.Ստուգարքային դասընթաց:
Գնահատման արդյունարար առավելագույն միավորը 20-ն է, նվազագույնը՝ 10.
18-20 միավոր՝ գերազանց,
14-17 միավոր՝ լավ,
10-13 միավոր՝ բավարար,
0-9 միավոր` անբավարար:
ա) Եզրափակիչ գնահատումով դասընթաց
Նախատեսվում է անցկացնել 2 ընթացիկ քննություն, ընթացիկ ստուգում և եզրափակիչ քննություն: Հաշվի է առնվում նաև մասնակցությունը:
1-ին ընթացիկ քննությունն անց է կացվում ուսանողի գրավոր աշխատանքի հիման վրա, որը գնահատվում է 4 առավելագույն միավոր:
2-րդ ընթացիկ քննությունն անց է կացվում ուսանողի գրավոր աշխատանքի հիման վրա, որը գնահատվում է 4 առավելագույն միավոր:
Ընթացիկ ստուգումն անց է կացվում գրավոր և բանավոր, որը գնահատվում է 3 առավելագույն միավոր:
Մասանկցությանը տրվում է 2 միավոր:
Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 7 միավոր առավելագույն արժեքով:
բ) Առանց եզրափակիչ գնահատման դասընթաց
Գնահատման մեթոդները և չափանիշներն են.
1-ին ընթացիկ քննությունն անց է կացվում ուսանողի գրավոր աշխատանքի հիման վրա, որը գնահատվում է 4 առավելագույն միավոր:
2-րդ ընթացիկ քննությունն անց է կացվում բանավոր, որը գնահատվում է 4 առավելագույն միավոր:
Ընթացիկ ստուգումն անց է կացվում գրավոր և բանավոր, որը գնահատվում է 8 առավելագույն միավոր:
Ինքնուրույն աշխատանքին տրվում է 2 միավոր:

5. Graduates future career opportunities
Շրջանավարտները երկու եվրոպական լեզուներով հաղորդակցվելու ժամանակակից հմտությունների և համապատասխան ռազմավարության կիրառման շնորհիվ կկարողանան դիմակայել շուկայական մրցակցությանը և իրենց տեղն ապահովել ժամանակակից աշխատաշուկայում:: Շրջանավարտները կարող են աշխատել մասնագիտական ուղղվածություն ունեցող տարբեր հաստատություններում.
·ՀՀ-ում դիվանագիտական ներկայացչություններ,
·տուրիստական գործակալություններ,
·թարգմանչական գրասենյակներ,
· կրթական հաստատություններ,
·ՀՀ Արտաքին գործերի նախարարություն,
·«Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ,
·թանգարաններ,
·մշակութային միություններ,
·հրատարակչություններ (օր.՝ «Զանգակ», «Անտարես»)
դասավանդել ֆրանսերեն կամ անգլերեն (ըստ ընտրության) հանրակրթական դպրոցներում և տարբեր կրթական հաստատություններում:

6. Resources and forms to support learning
Ծրագրի իրականացման համար ուսումնական ստորաբաժանումում առկա են անհրաժեշտ ուսումնական տարածքներ և գիտակրթական անհրաժեշտ սարքավորումներ: Ստորաբաժանումում առկա համակարգչային բազան ընդգրկում է համակարգչային լսարան, պրոյեկտոր, էլեկտրոնային գրատախտակ, հեռուստացույց: Առկա է նաև համապատասխան գրականութուն, իսկ նոր նյութերի (տպագիր և էլեկտրոնային) ձեռքբերումն ու մշակումը իրականացվելու է ծրագրում ընդգրկված դասախոսական կազմի միջոցով: Ուսումնառության համար անհրաժեշտ ռեսուրսները ձեռք են բերվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հայկական գրասենյակի ֆինանսավորմամբ։ Ծրագիրն իրագործելու նպատակով ուսանողների համար հասանելի են ուսումնառության տարբեր ռեսուրսներ (հարուստ մասնագիտական գրականություն, էլեկտրոնային, համացանցային, տեսաձայնային տարբեր ռեսուրսներ): Ծրագրի հաջող իրականացման համար կարևորվում են դասավանդման և ուսումնառության նորարարական եղանակները՝ հաղորդակցական, ինտերակտիվ մեթոդները և այլն:
7. Educational standards or programme benchmarks used for programme development
Ծրագիրը կազմված է եվրոպական բակալավրատի ծրագրերին համապատասխան՝ հաշվի առնելով, իհարկե, նաև տեղական կրթական գործոնները:
Ծրագրային կողմնորոշիչներն են՝
·ՀՀ որակավորումների ազգային շրջանակը՝ հաստատված ՀՀ կառավարության 2016 թ. հուլիսի 7-ի N714-Ն որոշմամբ:
·Կրթական ծրագրի մասնագրի և դասընթացի նկարագրիչների լրացման ուղեցույց, ԵՊՀ, 2017:
·ԵՊՀ կրթական ծրագրերի մշակման մեթոդական ուղենիշներ: Երևան, 2010:
·ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը՝ հաստատված ՀՀ կառավարության 2012 թ. ապրիլի 26-ի N597-Ն որոշմամբ:
· Երևանի պետական համալսարանի բակալավրի կրթական ծրագրի կառուցվածքը և բովանդակությունը:
· Արդյունահեն դասընթացների և կրթական ծրագրերի մշակում, Բուդաղյան Ա., Գրիգորյան
Ծրագիրը իրականացվել է նաև տվյալ մասնագիտության ոլորտում առկա միջազգային ծրագրային կողմնորոշիչների և չափորոշիչների հաշվառումով` հիմնված եվրոպական, ամերիկյան, համալսարանների ուսումնական ծրագրերի վրա, մասնավորապես Լիլի համալսարան (Կիրառական օտար լեզուներ), Մոնպելիե 3 Պոլ Վալերի համալսարան (Արվեստ, բանասիրություն, օտար լեզուներ), Էքս Մարսել համալսարան (Ֆրանսերենի դասավանդումը որպես օտար լեզու), Ֆրանշ- Կոնտե, Բեզանսոնի համալսարան (Կիրառական լեզուներ; Լեզու, գրականություն, եևկրագիտություն), Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարան (Բանասիրություն՝օտար լեզուներով)և այլն։

8. Requirements for the academic staff
Ընդհանրական կարողություններ Դասավանդման/մանկավարժական · դասընթացի ուսումնամեթոդական ծրագիր կազմելու հմտություն, · լսարանն արդյունավետ կառավարելու կարողություն, · կրթական նորագույն տեխնոլոգիաների տիրապետում և կիրառում, · դասավանդման ինտերակտիվ մեթոդների կիրառման կարողություն, · համագործակցային ուսուցման սկզբունքների որդեգրում, · տեսական և գործնական հմտությունները համադրելու և մատուցելու կարողություն: Հետազոտական · տեսական և էմպիրիկ գիտահետազոտական աշխատանքի իրականացման կարողություն, · տպագիր և առցանց գիտական աղբյուրներից օգտվելու հմտություն, · գիտական խոսույթի բովանդակային վերլուծության կարողություն, · գիտական տեքստերի լեզվաոճական առանձնահատկությունների տիրապետում և վերլուծության կարողություն, · գիտական աշխատանքները խմբագրելու և ղեկավարելու կարողություն Հաղորդակցման · լսարանի հետ հաղորդակցվելու հմտություն, · համագործակցային և մասնակցային, ուսանողակենտրոն հաղորդակցման կարողություն: ՏՀՏ կիրառություն · բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ, · սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն, · օնլայն խմբերի կառավարում, · թվային տեխնոլոգիանների կիրառման հմտություն: Այլ կարողություններ · մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն հաղորդակցությունների ոլորտում, · մնհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերն արդյունավետորեն իրականացնելու կարողություն, · ժամանակի պլանավորման և կառավարման կարողություն: Մասնագիտական կարողություններ · ֆրանսիական բանասիրության ոլորտում գիտական ուսումնասիրություններ իրականացնելու կարողություն, · հարակից մասնագիտությունների մասին իմացություն (հոգեբանություն, լեզվահոգեբանություն, միջմշակութային հաղորդակցություն, թարգմանություն և այլն), · տեղեկատվական տեխնոլոգիաներին տիրապետելու և դրանք մատուցելու կարողություն, · լեզվաբանության և հաղորդակցության ժամանակակից տեսությունների հիմնադրություները ներկայացնելու կարողություն, · մասնագիտական փաստերի վերլուծություն և հետևություններ անելու կարողություն, · օտար լեզուների դասավանդման նորագույն մեթոդներն ու տեխնոլոգիաները լսարանին մատուցելու կարողություն։ Ընդհանուր պահանջներ գիտական աստիճան, · գիտական աստիճան և/կամ կոչում հումանիտար և հասարակագիտական ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ մասնագիտությամբ ստացած մագիստրոսի կոչում, · վերջին 3 տարում առնվազն 3 գիտական կամ/և մեթոդական հրատարակությունների առկայություն։ Մանկավարժական փորձ · մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու փորձառություն, · վերջին 3 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների, · պրակտիկ աշխատանքի փորձ, · նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ տվյալ ոլորտում:
9. Additional information about the programme
Նախկին ծրագիրը վերանայելու արդյունքում, աշխատանքային խմբի առաջարկությամբ, ԵԼՀ ֆակուլտետի դեկանի և համալսարանի ղեկավարության համաձայնությամբ, որոշում ընդունվեց.
6-րդ կիսամյակից ծրագրում ներառել կառուցամաս՝Թարգմանչական գործ և միջմշակութային հաղորդակցություն (ֆրանսերեն) և Անգլերեն և քաղաքակրթություն։ Ուսանողները Registrar համակարգով կընտրեն այս կառուցամասերից մեկը (ուսանողների թվի 50% համամասնությամբ)։
Ծրագրի շրջանակներում ուսանողները կարող են վճարովի հիմունքներով, լրացուցիչ 30 կրեդիտի համարժեք դասընթաց ընտրել՝ մանկավարժի որակավորոմամբ, ինչն էլ հանրակրթական դպրոցներում աշխատելու հնարավորություն կընձեռի ։
Ուսումնառության ընթացքում արտերկրից պարբերաբար հրավիրվում են մասնագետներ՝ դասախոսություններ, գիտամեթոդական սեմինարներ և քննարկումներ անցկացնելու համար: Ֆրանսիական բանասիրության ամբիոնը Ֆրանսիայի դեսպանության և ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության երևանյան մասնաճյուղի աջակցությամբ կազմակերպում է հատուկ դասընթացներ՝ առկա և հեռավար, դասախոսների մասնագիտական որակները բարձրացնելու նպատակով։